04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Զոհերը վախենում են բողոքել/վիդեո/

Ամբողջ աշխարհում գրեթե ամեն օր տեղի են ունենում խոշտանգումներ տարբեր սեռի մարդկանց նկատմամբ: Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում հիմնականում խոշտանգումներ տեղի են ունենում ոստիկանությունում, քրեակատարողական հիմնակներում և բանակում:

Ֆիզիկական բնույթի ուժի գործադրման ո՞ր դրսևորումն է համարվում խոշտանգում  և ինչ ձևով են բացահայտվում դրանք:

Այս հարցերի պատասխանը ստանալու համար Henaran.am-ը  զրուցեց “Ընդդեմ իրավական կամայականությունների” ՀԿ փաստաբան Քրիստինա Գևորգյանի հետ:

Փաստաբանը տեղեկացրեց, որ իրենց կազմակերպության շահառուների թիվը բավականին մեծ է, սակայն գրեթե բոլոր դեպքերում նրանք վախենում են քրեական գործի հարուցումից և հիմնականում խնդրում են հոգեբանական և վերականգնողական օգնություն:

Քրիստինա Գևորգյանը միայն մի դեպք հիշեց, երբ խոշտանգվածը ցանկացել է քրեական գործի հարուցում, սակայն այս պարագայում էլ ժամանակի խոչնդոտ է եղել, անձը իր մեջ կատարվածը բարձրաձայնելու ուժ գտել  է դեպքից միայն 10 տարի անց:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ