26 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

“Ով ա վճարելու …”. Խաչիկյանի գործով վկան դատարանից փող ուզեց /վիդեո/

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում շարունակվող   ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ ծառայության 12 անձանց դատավարությանը ներկայացած վկան ցուցմունքից հետո փող ուզեց:

Վկա Էմմա Դաբաղյանը ասաց, որ ոչնչից տեղյակ չի. Թուղթ են ուղրակել՝ եկել է: Հարցնում էին հարեւանուհու Գոհարիկ Բաղդասարյանից, ով ապրում է Ռուսաստանում:

Վկայի ցուցմունքի մեջ տեսնելով էական հակասություն դատավոր Մխիթար Պապոյանը նրա նախաքննական մարմնին տված ցուցմունքը:  Հրապարակելուց հետո դատավորը հարցրեց՝ սա ձեր ցուցմունքն է: “Դե թող լինի”,-ասաց տիկին Էմման:

Վերջում էլ վկան զարմացած հարցրեց. “Բա տաքսին երկու ժամ ա սպասում ա, ով ա վճարելու”:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ