Արմեն Չախալյանին ձերբակալել են
Վրաստանի իրավապահները հունիսի 28-ի երեկոյան ձերբակալել են ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբորը` Արմեն Չախալյանին:
Նախնական տեղեկատվության համաձայն այդ մասին “Գռուզիա օնլայն” –ին տեղեկացրել է Ախալքալակի բնակիչներից մեկը:
Նախնական տեղեկությամբ Արմեն Չախալյանը մեղադրվում է Նինոցմինդայում մի քանի ժամ շարունակվող բողոքի ակցիայի կազմակերպման մեջ: Ձերբակալմանը մասնակցել են Նինոցմինդայի, Ախալքալակի ոստիկանները, որոնք եղել են դիմակներով ու ինքնաձիգներով: Տեղեկատվության վերաբերյալ որևէ պաշտոնական տվյալ չի հաղորդվում:
Վարկած կա նաև, որ Արմեն Չախալյանի ձերբակալությունը արվել է Վահագն Չախալյանին ճնշելու նպատակով , նրա հասարակական-քաղաքական հայացքները սահմանափակելու առումով:
Henaran.am-ը փորձեց կապվել “Վիարահայերի միասնություն” ՀԿ նախագահ Տաճատ Վարդապետյանի հետ, որը այս պահին գտնվում է Ջավախքում: Վերջինս չհերքեց Արմեն Չախալյանի ձերբակալման լուրը: Սակայն վատ հեռախոսակապի պատճառով մեզ զրուցել չհաջողվեց: