13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Սուրիկ Խաչատրյանը հանդիպե՞լ է Բուդաղյաններին

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Henaran.am-ի տեղեկություններով, փաստաբանների միջնորդությամբ փորձել է հանդիպել Բուդաղյանների ընտանիքի անդամներին:

Հիշեցնենք, մեկ ամիս առաջ՝ հունիսի 1-ին Ս. Խաչատրյանի Գորիսի տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով գործարար Ավետիք Բուղադյանը մահացել է, իսկ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանն ու Խաչատրյանի թիկնապահը հոսպիտալացվել են: Հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են Խաչատրյանի տղան՝ Տիգրան Խաչատրյանն ու թիկանապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Խաչատրյանը ցանկանում է ներողություն խնդրել միջադեպի համար եւ բանակցել, թե ինչ պիտի անեն, որպեսզի տղան չդատապարտվի: Հոր կարծիքով, Տիգրան Խաչատրյանը անմեղ է, եւ իր իսկ խոսքով` ինքնապաշտպանվել է:

Բուդաղյանների ընտանիքի շահերի ներկայացուցիչ փաստաբան Հայկ Ալումյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ նման խնդրանքով իրեն ոչ մեկը չի դիմել: “Եթե անկեղծ լինեմ, չեմ էլ լսել որեւէ նմանատիպ բանակացության մասին: Կարծում եմ ասեկոսեի ժանրից է”,-եզրափակեց Ալումյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ