08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարը սրվել է

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ Հանրապետական կուսակցությունից նրա մրցակից Միթ Ռոմնիին գրեթե նույն աջակցություն են ցուցաբերում ԱՄՆ-ի կարեւոագույն 12 նահանգների ընտրողները: Ըստ ամերիկյան մամուլի` հենց այդ 12 նահանգներից են կախված նոյեմբերին կայանալիք ընտրությունների արդյունքները, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը: Այդ մասին են վկայում  նաեւ նախօրեին անցկացված “Gallup” կազմակերպության եւ “USA Today” թերթի անցկացրած հարցումների արդյունքները: […]

“Anonymous”-ի հաքերները “շարքից հանել են” Պուտինի կայքը /վիդեո/

“Anonymous”  շարժման  ռուսական թեւի հաքերները գրոհել են Կրեմլի ինտերնետ-ռեսուրսների վրա: Այդ մասին նրանք հայտնել են “Twitter”-ի իրենց բլոգում, գրում է “Ridus”-ը: Չնայած տեղեկությունը հայտնելու պահին “kremlin.ru” եւ “президент.рф” ռեսուրսների նյութերն աշխատել են առանց տեսանելի դժվարությունների: Կրեմլի ինտերնետ ծառայությունից  հայտնել են, որ նկատել են  հաքերների կողմից իրենց կայքերը գրոհելու ջանքերը եւ որ կայքերի նորմալ աշխատանքի համար […]

Պուտինը եւ Մեդվեդեւը պաշտոնների փոխանակում են արել

ՌԴ Պետդուման հաստատել է նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը, այն է` ՌԴ վարչապետ նշանակել  նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւին, գրում է “Der Standard”-ը: Պատգամավորների առաջ Պուտինն իր առաջարկած թեկնածությունը հիմնավորել է նրանով, որ Մեդվեդեւը փորձված է քաղաքականության մեջ եւ ճիշտ է կողմնորոշվում փոփոխությունների եւ զարգացման հարցում: Պուտինը վստահություն է հայտնել, որ Մեդվեդեւը կհամագործակցի բոլոր կուսակցությունների եւ հասարակական […]

Պուտինն ստացել է նախագահի վկայական

ՌԴ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է հանձնել Ռուսաստանի Դաշնության նախագահի վկայականը` ընդգծելով, որ դա միակ փաստաթուղթն է, որը հաստատում է նրա` նախագահ լինելու փաստը, տեղեկացնում է “Интерфакс”-ը: Պուտինն իր հերթին շնորհակալություն է  հայտնել Չուրովին` դժվար քաղաքական պայմաններում եւ օրենքին համապատասխան աշխատելու համար: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդման արարողությունը տեղի […]

“Առաջ”. Օբաման պաշտոնապես սկսել է իր նախընտրական քարոզարշավը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես մեկնարկել է իր նախընտրական քարոզարշավը, հաղորդում է “BBC”-ն: Այս նախընտրական քարոզարշավը նա սկսել է Վիրջինիա եւ Օհայո նահանգներից, որոնց ընտրազանգվածը երկմտող է: Օբաման հայտարարել է, որ այս քարոզարշավը, ինչպես եւ նախորդը, կապված է հույսերի եւ փոփոխությունների հետ, չնայած այս անգամ քարոզարշավի պաշտոնական լոզունգն է “Առաջ”-ը: Օբաման խոստովանել է, որ շատ […]

Հունաստանի կառավարող կոալիցիան կորցրել է քվեների մեծամասնությունը

Հունաստանի կառավարող կոալիցիան, որն աջակցում էր տնտեսության ոլորտում խիստ քայլեր ձեռնարկելու գաղափարը, կորցրել է քվեների մեծամասնությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքում, հաղորդում է “BBC”-ն: Առաջատարը “Նոր դեմոկրատիա” կուսակցության աջերն են` հավաքելով ձայների 18,9 տոկոսը: “СИРИЗА” միության ձախ արմատականներն ստացել են քվեների 16,7 տոկոսը, իսկ 3-րդ տեղում է “ПАСОК” կուսակցությունը` 13,2 տոկոսով: Խորհրդարանական ընտրություններն անց են կացվել բնակչության […]

Սերբիան շարժվում է դեպի ձախ` դեպի Եվրոպա

Ըստ նախանական տվյալների` Սերբիայում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթող չի եղել, քանի որ 12 թեկնածուներից ոչ մեկը ձայների մեծամասնություն չի ստացել հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը: Մայիսի 20-ին կայանալիք 2-րդ փուլ են անցել Սերբիայի գործող նախագահ, Դեմոկրատական կուսակցության ղեկավար Բորիս Տադիչը եւ Սերբիայի Առաջադիմական կուսակցության առաջնորդ Տոմիսլավ Նիկոլիչը, ով Տադիչին զիջել է ընդամենը մեկ տոկոսով: […]

Կրեմլում մեկնարկեց Պուտինի երդման արարողությունը /վիդեո/

Կրեմլի  պալատում սկսվել է ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի երդման հանդիսավոր արարողությունը, հաղորդում է “Интерфакс”-ը: Վլադիմիր Պուտինը 3-րդ անգամ կզբաղեցնի ՌԴ նախագահի պաշտոնը, սակայն այս անգամ ոչ թե 4, այլ` 6 տարով տարով: Երդման արարողությանը ներկա են իշխանության գործադիր, օրենսդիր եւ դատական մարմինները, կրոնական առաջնորդները, օտարերկրյա դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների նախագահներ եւ լրագրողներ: Ընդհանուր առմամբ` մոտ […]

Ֆրանսիան փոխեց իր քաղաքական կուրսը. 17 տարի հետո այն կրկին սոցիալիստ նախագահ ունի

Ֆրանսիան փոխեց իր քաղաքական կուրսը: 17 տարվա մեջ առաջին անգամ Ֆրանսիան սոցիալիստ նախագահ ունեցավ` Ֆրանսուա Միտերանի քաղաքական ժառանգորդը դարձավ նրա անվանակից Ֆրանսուա Օլանդը, տեղեկացնում է “РИА Новости”-ն: Օլանդը ստացել է քվեների 51,67 տոկոսը, Սարկոզին` 48,33 տոկոսը: Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն ընտրությունների արդյունքները կհաստատի 10 օրվա ընթացքում: Գործնականում նոր նախագահը կարող է իր լիազորություններին անցնել մինչ հաջորդ […]

Ֆրանսիայում ավարտվել են նախագահական ընտրությունները

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում, ըստ նախնական տվյալների, առաջատարն է Սոցիալիստական կուսակցության նախագահ Ֆրանսուա Օլանդը, տեղեկացնում է “Комсомольская  правда”-ն: Օլանդը հավաքել է ձայների 52,5-53 տոկոսը այն դեպքում, երբ նրա մրցակից Նիկոլա Սարկոզին ստացել է ձայների մոտ 47 տոկոսը: Հիշեցնենք, որ ընտրատեղամասերը բաց են առավոտյան 8-ից: Ժամը 12-ի տվյալերով` քաղաքացիների մասնակցությունը քվեարկությանը կազմում է 30,66 տոկոս, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի