13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարը սրվել է

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ Հանրապետական կուսակցությունից նրա մրցակից Միթ Ռոմնիին գրեթե նույն աջակցություն են ցուցաբերում ԱՄՆ-ի կարեւոագույն 12 նահանգների ընտրողները: Ըստ ամերիկյան մամուլի` հենց այդ 12 նահանգներից են կախված նոյեմբերին կայանալիք ընտրությունների արդյունքները, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը:

Այդ մասին են վկայում  նաեւ նախօրեին անցկացված “Gallup” կազմակերպության եւ “USA Today” թերթի անցկացրած հարցումների արդյունքները: Սոցհարցումները ցույց են տվել, որ Սպիտակ տան ներկա նախագահին աջակցում է ամերիկացիների 47 տոկոսը, իսկ Հանրապետականների հավանական թեկնածու Ռոմնիին` 45 տոկոսը:

Դեռեւս մեկ ամիս առաջ նրանց վարկանիշերի միջեւ տարբերությունը 9 տոկոս էր` Օբամայի օգտին: Ապրիլին Ռոմնիին հաջողվեց առաջ գնալ, եւ հիմա նախագահական աթոռի համար պայքարը սրվել է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ