09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հունաստանի կառավարող կոալիցիան կորցրել է քվեների մեծամասնությունը

Հունաստանի կառավարող կոալիցիան, որն աջակցում էր տնտեսության ոլորտում խիստ քայլեր ձեռնարկելու գաղափարը, կորցրել է քվեների մեծամասնությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքում, հաղորդում է “BBC”-ն:

Առաջատարը “Նոր դեմոկրատիա” կուսակցության աջերն են` հավաքելով ձայների 18,9 տոկոսը: “СИРИЗА” միության ձախ արմատականներն ստացել են քվեների 16,7 տոկոսը, իսկ 3-րդ տեղում է “ПАСОК” կուսակցությունը` 13,2 տոկոսով:

Խորհրդարանական ընտրություններն անց են կացվել բնակչության դժգոհության ֆոնի վրա, որը բողոքում էր տնտեսական ճգնաժամի դեմ խիստ քայլերի ձեռնարկումից: 40 տարվա մեջ առաջին անգամ խորհրդարանում կարող է աթոռ ստանալ նաեւ “Ոսկե արեւածագ” կուսակցությունը:

“Նոր դեմոկրատիայի” առաջնորդ Անտոնիս Սամարասը հայտարարել է, որ կձեւավորի “փրկության կառավարություն”, որպեսզի երկիրը մնա  եվրագոտում: Միաժամանակ նա ցանկություն է հայտնել վերանայել Հունաստանի պայմանավորվածությունները ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի հետ: Այդ պայմանավորվածությունը չեղյալ հայտարարելու գաղափարով է  հանդես եկել  “СИРИЗА” կուսակցության առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ