31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Օբաման աջակցում է համասեռամոլներին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բացահայտորեն արտահայտվել է, որն ինքն աջակցում է միասեռ զույգերին եւ հայտարարել, որ միասեռ զույգերը պետք է հնարավորություն ունենան ամուսնանալու, տեղեկացնում է “BBC”-ն:

Օբաման դարձավ առաջին նախագահը ԱՄՆ-ի պատմության մեջ, ով հանդես է եկել միասեռ ամուսնություններին կողմ: Հանրապետական Միթ Ռոմնին, ով Օբամայի ամենահավանական թեկնածուն է նոյեմբերին կայանալիք ընտրություններին, շտապել է հակառակ հայտարարությամբ հանդես գալ` ինքը դեմ է համասեռամոլների ամուսնություններին: Երկրի ղեկավարի այս հայտարարությունից մի քանի օր առաջ միասեռ ամուսնություններին կողմ հանդես էին եկել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը եւ կրթության նախարար Արնե Դունկանը:

Նախագահի խոսքով` ինքը փոխել է իր հայացքներն այս հարցի նկատմամբ` նայելով իր վարչակազմում աշխատող համասեռամոլներին` ամուր եւ երկարակյաց զույգեր, ովքեր թերարժեքություն են զգում, քանի որ հնարավորություն չունեն ամուսնանալու: Օբաման նշել է նաեւ, որ իր հայացքների փոփոխության վրա ազդել են նաեւ ընտանեկան քննարկումները:

Օբամայի հարցազրույցը եթեր է հեռարձակվել Հյուսիսային Կարոլինայում միասեռ ամուսնությունները եւ քաղաքացիական միությունները կտրականապես արգելող Սահմանադրության մեջ փոփոխություններն անցկացնելու հաջորդ օրը: Օբամայի նախընտրական շտաբը պաշտոնապես դեմ է հանդես եկել այդ փոփոխություններին, չնայած որ քվեարկության մասնակիցների 61 տոկոսը կողմ է եղել:

ԱՄՆ-ի 50 նահանգներից 31-ում միասեռ ամուսնություններն արգելող հատուկ օրենքներ են գործում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ