20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Տիմոշենկոն դադարեցրել է հացադուլը

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն դադարեցրել է հացադուլը, հաղորդում է “РБК-Украина”-ն:

Նախկին վարչապետը նման որոշում է կայացրել անձնական բժշկի` գերմանացի Լուտց Հարմսի հետ խորհրդակցելուց հետո: Նրա խոսքով` Տիմոշենկոն աստիճանաբար անցնում է “նորմալ սնվելու ռեժիմին”: Այդ գործընթացը կշարունակվի մի քանի օր: Հացադուլից վերականգնվելուց հետո բժիշկները նախատեսում են համակարգված բուժում նախկին վարչապետի համար, որն առնվազն 8 շաբաթ կտեւի:

Հիշեցնենք, որ Տիմոշենկոն 7 տարվա ազատազրկման է ենթարկվել 2009-ի հունվարին Ռուսաստանի հետ գազային պայմանագրերի ստորագրման շրջանակներում իր լիազորությունների չարաշահման համար: 2012-ի ապրիլի վերջին նա հացադուլ սկսեց` որպես բողոք բանտից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին իրեն ծեծի ենթարկելու դեմ:

Ուկրաինական իշխանությունները հետաձգել են Կենտրոնական Եվրոպայի երկրների` Յալթայում կայանալիք գագաթաժողովը, քանի որ մասնակից-երկրներից շատերը հրաժարվել են մասնակցել գագաթաժողովին` այդ կերպ իրենց վրդովմունք արտահայտելով Տիմոշենկոյի հանդեպ դաժան վերաբերմունքի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ