17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Պուտինն ստացել է նախագահի վկայական

ՌԴ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է հանձնել Ռուսաստանի Դաշնության նախագահի վկայականը` ընդգծելով, որ դա միակ փաստաթուղթն է, որը հաստատում է նրա` նախագահ լինելու փաստը, տեղեկացնում է “Интерфакс”-ը:

Պուտինն իր հերթին շնորհակալություն է  հայտնել Չուրովին` դժվար քաղաքական պայմաններում եւ օրենքին համապատասխան աշխատելու համար:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդման արարողությունը տեղի ունեցավ նախօրեին` մայիսի 7-ին:

Նախկինում ՌԴ նորընտիր նախագահներին ԿԸՀ-ի նախագահը հանձնում էր նախագահական վկայականը կամ երդման արարողության նախօրեին կամ հենց երդման ժամանակ: Դմիտրի Մեդվեդեւը վկայականն ստացել է պաշտոնի անցնելու նախօրեին` 2008-ի մայիսի 6-ին` Կրեմլում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ