06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Կոլումբիական հանցագործ աշխարհի նոր գյուտը շատերին զրկում է փողից, օրգաններից, բռնաբարում է …

Կոլումբիական հանցագործ աշխարհը “որդեգրել” է մի նոր ուժեղագույն թմրանյութ, որը մարդկանց հնազանդ զոմբիների է վերածում` պատրաստ հրաժարվելու իրենց ունեցվածքից եւ փողերից: Սկոպոլամին կոչվող նյութը Հարավային Ամերիկայում  արդեն ստացել է “սատանայի շունչ” անվանումը: Նյութը, որը չունի ոչ  համ, ոչ հոտ, ավելացնում են ըմպելիքների կամ սննդի մեջ: Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում հարյուրավոր դեպքեր են հայտնի, երբ մարդիկ զրկվել […]

Ի՞նչ ընդհանրություններ ունի Օբաման համասեռամոլների հետ

Ամերիկյան “Newsweek” ամսագրի գլխավոր խմբագիր Թինա Բրաունը հրապարակել է ամսագրի նոր պատրաստվող համարը, որի  շապիկին տեղադրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նկարը` ծիածանային ճաճանչապսակը գլխին, իսկ վերնագրում գրված է` “առաջին գեյ նախագահը”: Իր միկրոբոլգում Բրաունը գրել է. “Օբաման արժանի է այդ պսակի յուրաքանչյուր գծին”: Հարկ է նշել, որ ծիածանի գույներով պսակը համասեռամոլների խորհրդանիշն է: Ամսագրի […]

Եվրոպան` առանց Հունաստանի

Հավանականությունը, որ Հունաստանը կլքի եվրոյի գոտին, մեծանում է ժամ առ ժամ: Կոալիցիոն կառավարություն կազմելու վերջին փորձը` այս անգամ երկրի նախագահ Կարոլոս Պապուլյասի կողմից, ամենայն հավանականությամբ, հաջողությամբ չի պսակվի: Իսկ դա կնշանակի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց  արդյունքում կհաղթեն ձախերը, ովքեր կողմ են երկրի վարկատուների թելադրած պայմաններին, այն է` խիստ տնտեսության քայլերից զերծ մնալ, հաղորդում է “NEWSru.com’-ը: […]

“Бурановксие бабушки”-ն բժշկական ստուգում են անցել “Եվրատեսիլից” առաջ

Ռուսաստանը “Եվրատեսիլում” ներկայացնող “Бурановксие бабушки” խմբի անդամները բժշկական ստուգում են անցել: Ինչպես հայտնել է խմբի մամլո քարտուղարը, տատիկները, ինչպես եւ մրցույթի մնացած մասնակիցները, ամբողջական բժշկական ստուգում են անցել Մոսկվայի լավագույն դիագնոստիկ կենտրոններից մեկում: Նա նշել է, որ տատիկներից յուրաքանչյուրն ունի իր ցավերը, սակայն ընդհանուր առմամբ նրանք առողջ են: Նրա խոսքով` տատիկներին առանձին քոթեջ են հատկացրել, […]

Գերմանիան քվեարկում է Անգելա Մերկելի դեմ

Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրի տարածքային խորհրդարանական ընտրություններում պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միությունը` կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ, լուրջ պարտություն է կրել: Ըստ վերջին հաշվարկների`  երկրի ամենախիտ բնակեցված տարածքում  այն ստացել է քվեների ընդամենը 26 տոկոսը, որն ամենացածր ցուցանիշն է պահպանողականների  համար: Նախորդ ընտրություններին կուսակցությունն ստացել էր ձայների ավելի քան 35 տոկոսը, հաղորդում է “BBC”-ն: Մերկելի կուսակցության հիմնական մրցակիցները […]

Մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է

Ամեն տարի աշխարհի մի շարք երկրներում մայիսի 12-ը նշում են որպես բուժքույրերի օր: Պատահական չէ, որ մասնագիտական տոնը նշում են հենց այս օրը: Մայիսի 12-ը հայտնի բուժքույր Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրն է: Ղրիմյան պատերազմի ընթացքում հենց նրա կողմից է կազմակերպվել գթության քույրերի աշխարհում առաջին ծառայությունը: 1854-ին Նայթինգեյլը մեկնեց Թուրքիա, իսկ այնուհետեւ Ղրիմ` այցելելու հիվանդանոցները: Նրան […]

Օլանդն ունի թանկ բնակարաններ, սակայն “համեստ” բանկային հաշիվներ

Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը 1,17 մլն եվրո արժողությամբ անշարժ գույքի սեփականատեր է: Ինչպես գրում է “Figaro”-ն, Օլանդի ունեցվածքի մասին զեկույցը հայտնվել է “Journal officiel”-ում, որը ֆրանսիական կառավարության պաշտոնական տպագիր մարմինն է: Օլանդի սեփականությունների շարքում են Մուժեն քաղաքի տունը` 800 հազար եվրո արժողությամբ, եւ 2 բնակարան Կաննում` Լազուրյան ափի ամենահայտնի հանգստավայրում` 230 եւ 120 հազար […]

Աշխարհի վերջը հետաձգվում է

Գվատեմալայում անցկացրած հնագիտական պեղումների արդյունքում գիտնականները հայտնաբերել են մայաների` մեր թվարկության 9-րդ դարի աստղաբանական աղյուսակները, գրում է “Science” ամսագիրը: Լավ նորություններ նրանց համար, ովքեր վախենում են “մայաների օրացույցով աշխարհի վերջից”` այս  արձանագրությունները կարելի է համարել “ձգձգված”, այսինքն` դրանց գրառումներն անցնում են 2012-ից: Փոխարենը` նրանք վկայում են, որ Կենտրոնական Ամերիկայի հնագույն բնակիչները կարողացել են հաշվել ժամանակը […]

Հունաստանում արեւի ճառագայթներից վառել են Օլիմպիական կրակը /վիդեո/

Հունական Անտիկ Օլիմպոսում արեւի շողերից վառել են այս տարի Լոնդոնում կայանալիք 30-րդ Օլիմպիական խաղերի կրակը: Ջահը վառելու հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հունական Պելոպոնես թերակղզում: Ըստ ավանդույթի` օլիմպիական կրակը վառվում է Հերա աստվածուհու հին հունական տաճարի զոհասեղանին, որից հետո տարվում է հերթական Օլիմպիադիայի անցկացման վայրը: Կրակը վառվել է արեւի ճառագայթներից` արտացոլող հայելու օգնությամբ: http://youtu.be/fNO3fWVz9Dw

Ֆրանսիայի վարչապետը մտադիր է լուծարել կառավարությունը

Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը Ֆրանսիայի` դեռեւս գործող նախագահ Նիկոլա Սարկոզիին ուղերձ է հղել` ներկա կառավարությունը լուծարելու այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթեց Ֆրանսուա Օլանդը, հաղորդում է “France Presse”-ը: Ավելի վաղ  հայտարարվել էր, որ մինչեւ նախագահի լիազորությունների դադարեցումը, կառավարության անդամները կշարունակեն աշխատել: Իսկ այնուհետեւ նրանք կփոխանցեն գործերն իրենց հետնորդներին: Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված