24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

“Бурановксие бабушки”-ն բժշկական ստուգում են անցել “Եվրատեսիլից” առաջ

Ռուսաստանը “Եվրատեսիլում” ներկայացնող “Бурановксие бабушки” խմբի անդամները բժշկական ստուգում են անցել: Ինչպես հայտնել է խմբի մամլո քարտուղարը, տատիկները, ինչպես եւ մրցույթի մնացած մասնակիցները, ամբողջական բժշկական ստուգում են անցել Մոսկվայի լավագույն դիագնոստիկ կենտրոններից մեկում: Նա նշել է, որ տատիկներից յուրաքանչյուրն ունի իր ցավերը, սակայն ընդհանուր առմամբ նրանք առողջ են:

Նրա խոսքով` տատիկներին առանձին քոթեջ են հատկացրել, որտեղ նրանց համար լավագույն պայմաններն են ստեղծվել: Քոթեջը գտնվում է հատուկ պահպանվող տարածքում, որտեղ փակ լողափ կա եւ տատիկներին ոչ ոք չի անհանգստացնի: Բացի այդ, տատիկների համար հատուկ խոհարար են վարձել, քանի որ կովկասյան խոհանոցը բավականին կծու է նրանց համար, եւ հաշվի առնելով տատիկների տարիքը` նրանց համար հատուկ ճաշացանկ է կազմվել, որը մոտ է նրանց տնային սննդին:

“Եվրատեսիլ-2012”-ը կկայանա Բաքվում մայիսի 22-26-ը: “Бурановксие бабушки” խումբը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչում` 14 համարի տակ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ