14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է

Ամեն տարի աշխարհի մի շարք երկրներում մայիսի 12-ը նշում են որպես բուժքույրերի օր: Պատահական չէ, որ մասնագիտական տոնը նշում են հենց այս օրը: Մայիսի 12-ը հայտնի բուժքույր Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրն է: Ղրիմյան պատերազմի ընթացքում հենց նրա կողմից է կազմակերպվել գթության քույրերի աշխարհում առաջին ծառայությունը:

1854-ին Նայթինգեյլը մեկնեց Թուրքիա, իսկ այնուհետեւ Ղրիմ` այցելելու հիվանդանոցները: Նրան ուղեկցում էին նաեւ 38 օգնականներ, որոնց թվում էին նաեւ գթության քույրեր եւ միանձնուհիներ: Հատուկ հետեւողականությամբ Ֆլորենսն սկսեց խնամել պատերազմի դաշտում վիրավորվածներին: Լազարեթում նրա գործողությունների շնորհիվ զգալիորեն նվազել էր մահացությունների թիվը: 1856-ին Ղրիմի ամենաբարձր սարերից մեկի վրա Ֆլորենսն իր միջոցներով տեղադրեց սպիտակ մարմարից հսկայական խաչ` դրանով իսկ հարգանքի տուրք մատուցելով ղրիմյան պատերազմում զոհված զինվորներին, բժիշկներին եւ բուժքույրերին:

Պաշտոնապես այս տոնն սկսել են նշել 1974-ից, երբ աշխարհի 141 երկրների գթության քույրերը միավորվեցին մեկ հասարակական մասնագիտացված կազմակերպության մեջ` Բուժքույրերի միջազգային խորհրդի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ