13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Աշխարհի վերջը հետաձգվում է

Գվատեմալայում անցկացրած հնագիտական պեղումների արդյունքում գիտնականները հայտնաբերել են մայաների` մեր թվարկության 9-րդ դարի աստղաբանական աղյուսակները, գրում է “Science” ամսագիրը:

Լավ նորություններ նրանց համար, ովքեր վախենում են “մայաների օրացույցով աշխարհի վերջից”` այս  արձանագրությունները կարելի է համարել “ձգձգված”, այսինքն` դրանց գրառումներն անցնում են 2012-ից: Փոխարենը` նրանք վկայում են, որ Կենտրոնական Ամերիկայի հնագույն բնակիչները կարողացել են հաշվել ժամանակը մի քանի դար առաջ:

Արձանագրությունները գտնվել են Շուլտուն հնաբանական համալիրում` Մեքսիկայի եւ Բելիզի հետ Գվատեմալայի սահմանի վրա: Արձանագրությունները, որոնք արտահայտում են լուսնային ամիսները եւ մոլորակային  փուլերը, հայտնաբերվել են փոքրիկ տան ներսի պատերին, որը հավանաբար պատկանել է Շուլտունի կառավարչի գրագրին կամ հին աստղաբանների համար ծառայել է որպես դպրոց:

Արձանագրություններն առաջինը նկատել է մի ուսանող, ով մասնակցել  պեղումներին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ