08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

“Facebook”-ի բաժնետոմսերի գինը կտրուկ ընկել է

“Facebook”-ի բաժնետոմսերի վաճառքի հենց հաջորդ օրն իսկ նյույորքյան բորսայում կտրուկ ընկել է դրանց գինը: Սկզբանական գնի` 38 դոլարի համեմատությամբ,  բաժնետոմսերի գինը նվազել է 13 տոկոսով: Մայիս 18-ին ընկերության արժեքը գնահատվել է 104 միլիարդ դոլար: Ընդ որում, ներդրողներին անհանգստացնում է միայն մի բան` կարող  է արդյոք “Facebook”-ի եկամուտն արդարացնել այդքան բարձր գինը:

ԱՄՀ նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս-Կանի` բռնաբարության մեջ մեղադրանքներին ավելացել է նաեւ կավատությունը

ԱՄՀ-ի նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս-Կանին նոր քրեական գործ է սպառնում` կրկին բռնաբարության մեղադրանքով, այս անգամ սակայն` նրա հայրենիքում: Լիլ քաղաքի դատախազությունը նախնական հետաքննություն է սկսել խմբակային բռնաբարության գործով, որի մեջ մեղադրվում է նաեւ Ստրոս-Կանը, հաղորդում է “РИА Новости”-ն: Վերջերս ֆրանսիական ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, ըստ որի Ստրոս-Կանին կարող են մեղադրանք ներկայացնել  բելգիացի մարմնավաճառի խմբակային բռնաբարության, ինչպես նաեւ […]

Սերբիան նոր նախագահ ունի

Սերբիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում հաղթել է նախկին նացիոնալիստ, ընդդիմադիր Սերբիայի պրոգրեսիվ կուսակցության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը: Նա հավաքել է ձայների 50,21 տոկոսը` 3 տոկոսով առաջ անցնելով իր մրցակից` Դեմոկրատական կուսակցության ղեկավար, այժմ արդեն նախկին նախագահ Բորիս Տադիչից, տեղեկացնում է “дни.ру”-ն: Նիկոլիչը դեռ մինչեւ քվեարկության արդյունքների ամփոփումն էր  հայտարարել իր հաղթանակի  մասին եւ խոստացել, որ ինքը […]

Քիմ Քարդաշյանը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը /վիդեո/

Մայիսի 20-ին Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը կազմակերպել է հերթական ամենօրյա հեռուստամարաթոնը, որի 6 ժամերի ընթացքում հաջողվել է հավաքել շուրջ 2,2 մլն դոլար: Հեռուստամարաթոնի հեռարձակման ընթացքում Ամերիկայի Հայ համայնքը հնարավորություն է ունեցել ծանոթանալ Հայ Դատի գրասենյակի գործունեությանը, որը հիմնականում վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնություններին: Հեռուստամարաթոնին մասնակցել են ամերիկահայ համայնքի բազմաթիվ […]

“Եվրատեսիլ-2012” երգի միջազգային մրցույթը պաշտոնապես մեկնարկել է /վիդեո/

“Եվրատեսիլ-2012” երգի միջազգային մրցույթը պաշտոնապես մեկնարկել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, հաղորդում է “РИА Новости”-ն: 42 մասնակից երկրների պատվիրակությունները պաշտոնական արարողությունից առաջ քայլել են Կարմիր գորգի վրայով: Պաշտոնական մասից հետո տեղի է ունեցել համերգ, որին մասնակցել են նաեւ նախորդ տարվա “Եվրատեսիլի” հաղթողները` Էլդար Հասիմովը եւ Նիգյար Ջամալը, որոնք ներկայացրել են իրենց հաղթանակ բերած “Running Scared” երգը, […]

Մեդվեդեւը գոհ է Օբամայի հետ հանդիպումից

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությունը “մեծ ութնյակի” գագաթաժողովին շատ վերլուծաբաններ համարում են նրա հրաժեշտը մեծ քաղաքականությանը, քանի որ միջազգային հարաբերություններով այսուհետ զբաղվելու է Վլադիմիր Պուտինը: Մեդվեդեւի համար այս հանդիպումը 5-րդն էր եւ նրա խոսքով` “ամենաիմաստալից եւ առանց խնդիրների հանդիպումն էր”, տեղեկացնում է “Коммерсант”-ը: Ընդհանուր առմամբ Մեդվեդեւին Քեմփ-Դեյվիդում ընդունել են ինչպես հարկն է` տրամադրելով նրան բնակավայրի […]

Մեկնարկել է “Մեծ ութնյակ”-ի գագաթնաժողովը

 “Մեծ ութնյակի” 38-րդ գագաթնաժողովում կքննարկվեն  մի քանի երկրների հետ կապված անվտանգության հարցեր, այդ թվում՝ Սիրիայի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի։ Արդեն  ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վաշինգտոնյան նստավայրում մեկնարկել է գագաթնաժողովը: Մասնակիցների կազմում են Կանադայի վարչապետ Ստեֆան Հարփերը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին, Ճապոնիայի վարչապետ Յոշիհիկո Նոդան, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, […]

Կաննի կինոփառատոնի ժյուրին հերքում է մեղադրանքները սեռական խտրականության մեջ

Կաննի կինոփառատոնի ժյուրին մեղադրել է կազմակերպիչներին  սեռական խտրականություն դնելու մեջ,  քանի որ փառատոնին ներկայացված են միայն տղամարդ կինոռեժիսորների ֆիլմեր, տեղեկացնում է “BBC News”-ը: Միչ քանի օր առաջ ֆրանսիացի կինեմատոգրաֆները բաց նամակ են գրել կինոփառատոնի ընտրական հանձնաժողովին, որում իրենց վրդովմունքն է ներկայացրել մասնակիցների սեռի ընտրության կապակցությամբ: Նրանք նշել են, որ փառատոնին ներկայացված 22 ֆիլմերից բոլորը տղամարդիկ […]

Թուրքմեն ակադեմիկոսը ողջ աշխարհին թուրքական ծագում է վերագրել

Թուրքմենական գիտությունների ակադեմիայի անդամ, գիտության եւ տեխնիկայի  վաստակավոր գործիչ Օդեկ Օդեկովը  եկել է այն եզրակացության, որ շատ ազգեր առաջացել են հին թուրքմեններից: Այդ մասին նա գրել է “Մենք` ասիացիներ, արիացիներ եւ թուրքմեններ” եւ “Թուրքմենների հետքերը Երկրի վրա” գրքերում: Գրքերն իրենցից ներկայացնում են հոդվածների հավաքածու, որոնք հեղինակը գրել է Թուրքմենստանի անկախության տարիներին: Անհայտ պատճառներով դրանք չեն […]

Նախագահը հոգնել է շատախոսությունից, իսկ վարչապետին այն դուր է գալիս

Այսօր` մայիսի 18-ին, ԱՄՆ-ում սկսվում է “մեծ ութնյակի” երկրների ղեկավարների գագաթաժողովը, որին մեծ աղմուկից հետո Վլադիմիրի Պուտինի փոխարեն կմասնակցի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Գագաթաժողովից մեկ շաբաթ առաջ, երբ հայտնի դարձավ, որ Պուտինը չի պատրաստվում մասնակցել գագաթաժողովին, սկսվեցին առաջ քաշվել տարբերակներ` ինչը կարող էր պատճառ դառնալ նման քայլի համար: Ինչպես  հաղորդում է “РБКdaily”-ն, Կրեմլի աղբյուրները նախագահի պահվածքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված