24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Նոր կանոն` “մեկ զուգարան, 2 ճանճ”

Պեկինի իշխանությունները կարգավորել են ճանճերի այն քանակությունը, որը կարող են գտնվել հասարակական զուգարանում, գրում է “China Daily”-ն: Ըստ նոր կանոնների`  զուգարանում կարող են միաժամանակ լինել ոչ ավելին, քան 2 ճանճ: Նման նախաձեռնությամբ հանդես են եկել քաղաքային խորհրդի մունիցիպալ հանձանժողովը եւ շրջակա միջավայրի պահպանողները:

Փաստաթղթում, որն ուժի մեջ է մայիսի 23-ից, չի նշվում` հատկապես ինչ միջոցներով պետք է հասարակական զուգարանները մաքրողները վերահսկեն  ճանճերի քանակությունը եւ արդյոք դա վերաբերում է նաեւ սատկած միջատներին: Բացի այդ, փաստաթղթում չի նշվում` կոնկրետ ինչ անել այն դեպքում, եթե 2 ճանճերին միանան նաեւ մյուսները, սպանել նրանց, թե պարզապես դուրս հանել տարածքից:

“Մեկ զուգարան, 2 ճանճ” կանոնը գործում է զբոսայգիներում, տուրիստական տարածքներում, մետրոներում, կայարաններում, հիվանդանոցներում, առեւտրային կենտրոններում եւ սուպերմարկետներում: Փաստաթղթի հեղինակները նշել են, որ այն ոչ պարտադրողական բնույթ  է կրում: Դրանք ուղղված են չինական մայրաքաղաքի հասարակական զուգարաններում սանիտարական պայմանների  բարելավմանը:

Պեկինի բնակիչների մի մասը հեգնանքով է վերաբերվել նոր կանոնին, իսկ ոմանք էլ ողջունել են այն:

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ