23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱՄՀ նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս-Կանի` բռնաբարության մեջ մեղադրանքներին ավելացել է նաեւ կավատությունը

ԱՄՀ-ի նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս-Կանին նոր քրեական գործ է սպառնում` կրկին բռնաբարության մեղադրանքով, այս անգամ սակայն` նրա հայրենիքում: Լիլ քաղաքի դատախազությունը նախնական հետաքննություն է սկսել խմբակային բռնաբարության գործով, որի մեջ մեղադրվում է նաեւ Ստրոս-Կանը, հաղորդում է “РИА Новости”-ն:

Վերջերս ֆրանսիական ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, ըստ որի Ստրոս-Կանին կարող են մեղադրանք ներկայացնել  բելգիացի մարմնավաճառի խմբակային բռնաբարության, ինչպես նաեւ կավատության մեջ: Լիլ քաղաքի դատական քննիչները, ովքեր վարում են տեղի “Carlton” հյուրանոցում մարմնավաճառության գործը, որի մեջ մեղադրվողներից մեկն էլ ԱՄՀ նախկին նախագահն է, արդեն հանձնել են դատարանին փաստաթղթեր, որոնք հիմնված են բելգիացի ուղեկցորդուհի Անն Մարի եւ նրա “գործընկերուհի” Օրելիի ցուցմունքների հիման վրա:

Անն Մարին իր վկայության ժամանակ նշել է, որ 2010-ի դեկտեմբերի 16-ին իրենք գտնվել են Վաշինգտոնի հյուրանոցներից մեկում` Ստրոս-Կանի եւ մի քանի այլ պաշտոնյաների եւ ձեռնարկատերերի շրջապատում: Նրա խոսքով` Ստրոս-Կանը ստիպողաբար նրան դրդել է սեքսուալ հարաբերությունների, իբր թե ինքը խնդրել է պաշտոնյային կանգ առնել, սակայն վերջինս չի լսել նրան: Սակայն նրա “գործընկերուհի” Օրելին իր ցուցմունքներում նշել է, որ ինքը եւս նույն սենյակում է գտնվել, սակայն չի լսել, որ Անն Մարին հրաժարվի “մտերմիկ շփումից” ԱՄՀ-ի նախկին նախագահի հետ:

Ստրոս-Կանի փաստաբաններն իրենց հերթին կասկածանքով են վերաբերվում կանանց ցուցմունքներին, քանի որ դրանք հակասում են միմյանց:

Նախկինում Ստրոս-Կանը խոստովանել էր, որ սիրում է իր սեռական կյանքը “զարդարել” խմբակային օրգիաներով, այդ թվում` երիտասարդ աղջիկների հետ: Սակայն ԱՄՀ-ի նախկին նախագահը պնդում է, թե ինքը տեղյակ չի եղել, որ այդ աղջիկներին վճարում են իրենց մատուցած ծառայությունների համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ