“Եվրատեսիլ-2012” երգի միջազգային մրցույթը պաշտոնապես մեկնարկել է /վիդեո/
“Եվրատեսիլ-2012” երգի միջազգային մրցույթը պաշտոնապես մեկնարկել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, հաղորդում է “РИА Новости”-ն:
42 մասնակից երկրների պատվիրակությունները պաշտոնական արարողությունից առաջ քայլել են Կարմիր գորգի վրայով: Պաշտոնական մասից հետո տեղի է ունեցել համերգ, որին մասնակցել են նաեւ նախորդ տարվա “Եվրատեսիլի” հաղթողները` Էլդար Հասիմովը եւ Նիգյար Ջամալը, որոնք ներկայացրել են իրենց հաղթանակ բերած “Running Scared” երգը, ինչպես նաեւ “Եվրատեսիլ-2010”-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը` իր “Fairytale” հիթով:
Մայիսի 22-24 կայանալիք կիսաեզրափակչի ժամանակ կորոշվեն եզրափակիչ դուրս եկած 20 մասնակիցները: Մայիսի 26-ին “Baku Crystal Hall”-ի բեմին կլինեն “Մեծ հնգյակը” ներկայացնող երկրների` Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի եւ Ֆրանսիայի մասնակիցները, ինչպես նաեւ Ադրբեջանի մասնակիցը:
Մրցույթի հաղթողները կընտրվեն պրոֆեսիոնալ ժյուրիի եւ հանդիսատեսի քվեարկության շնորհիվ: