Չինովնիկը պատրաստ է ձերբակալվել` հանուն մարիխուանայի օրինականացման
Քալիֆորնիացի Էնդի Քեֆրին, ով իր թեկնածություն է առաջադրել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ դառնալու համար, խոստացել է ընտրվելու դեպքում մարիխուանա ծխել կապիտոլիումի աստիճանների վրա:
“Ես պատրաստ եմ նույնիսկ ձերբակալվել` հանուն պաշպանելու քալիֆորնիացիների իրավունքը օգտագործելու իրավունքը”,-հայտարարել է քաղաքական գործիչը: Իր ձերբակալությամբ Քեֆրին ցանկանում է ուշադրություն ուղղել մարիխուանայի օրինականացման հարցի վրա:
54-ամյա Քեֆրին դեմոկրատ է, ով հանդես է գալիս բժշկական մարիխուանայի օրինականացմանը կողմ: Ներկա պահին այն օրինական է միայն մի քանի նահանգներում: Քեֆրիի նախընտրական կայքում, սակայն, նշված է ընդհանրապես մարիխուանայի օրինականացման մասին` առանց նշելու բժշկական հատկանիշները:
“San Francisco Chronicle”-ը գրում է, որ նախկինում Քեֆրին մարիխուանա է ծխելիս եղել մամուլի ներկայացուցիչների հետ շփվելիս: Նա պնդում է, որ մարիխուանա է օգտագործում արդեն 6-7 տարի` բժշկի թույլտվությամբ: Քեֆրին նշում է, որ այն օգնում է իրեն հաղթահարել ժամանակի սղության ախտանիշը եւ հետտրավամտիկ սթրեսները: