09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

20-ամյա գեղեցկուհին նվաճել է “Միսս ԱՄՆ” տիտղոսը /վիդեո/

Ամերիկյան Ռոդ-Այլենդ նահանգի 20-ամյա բնակչուհի Օլիվիա Կուլպոն արժանացել է “Միսս ԱՄՆ” տիտղոսին եւ կմասնակցի “Միսս տիեզերք”-ին: Ամերիկյան գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել Լաց-Վեգասում: Խաղամոլների քաղաքում թանկարժեք թագի համար պայքարել է 51 մասնակից: ԱՄՆ-ի ամենագեղեցիկ աղջիկների տասնյակում են հայտնվել նաեւ Ալաբամայի, Օկլահոմայի, Օհայոյի, Կոլորադոյի, Տեքսասի, Նյու-Ջերսիի, Նեւադայի եւ Մերիլենդի ներկայացուցիչները: http://youtu.be/qNRCLLQYaO8

Թագուհուն նվիրված միջոցառումը ռեկորդ է սահմանել /վիդեո/

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի թագավորման 60-ամյա հոբելյանի առիթով կազմակերպված նավատորմի երթը  Թեմզա գետի վրա գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես գետի վրա տեղի ունեցած ամենամեծ միջոցառումը, հաղորդում  է “РИА Нововсти”-ն: 1740-2012-ին կառուցված 670 տարբեր նավեր միաժամանակ մասնակցել են գետի վրայի զբոսանքներին: Դա քիչ էր կազմակերպիչների հայտարարած տվյալներից, ըստ որի նավակները ավելի քան հազարն էին […]

Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքին ցմահ բանտարկության են ենթարկել

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին ցմահ բանտարկության են ենթարկել ցուցարարների գնդակահարության համար: Կահիրեի դատարանն անմիջապես հրապարակել է դատարանի վճիռը, նիստն ընդամենը մի քանի րոպե է տեւել: Վճիռը հրապարկելուց անմիջապես հետո ոստիկանական ակադեմիայում բախումներ են սկսել Մուբարաքի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ, տեղեկացնում է “Интерфакс”-ը: Մուբարաքին Կահիրե են տեղափոխել ուղղաթիռով, իսկ դատական դահլիճ` պատգարակի վրա: Նրան մեղադրում […]

“NASA”-ի աստղադիտարանն Արեգակի վրա “աքլոր” է հայտնաբերել /ֆոտո/

“NASA”-ի արեւային աստղադիտարանն Արեգակի սկավառակի վրա “տեսել” է երկար ոտքերով թռչունի պատկեր, որը նման է ջայլամի կամ ձգված ոտքերով աքլորի: Արտասովոր նկարը հայտնվել է աստղադիտարանի տվյալների բազայում նախօրեին: Երկար ոտքերով եւ աքլորի կատարով թռչունի ուրվագիծը հայտնվել է Արեգակի սկավառակի ձախ մասում եւ պարզ երեւում է նկարներում: Մասնագետները բացատրել են, որ դա պարզապես սեւ, մուգ փոս […]

Հայտնի Բիգ Բենը կանվանափոխվի

Բրիտանացի պատգամավորները քվեարկել են Բիգ Բենի անվանափոխության համար, գրում է “The Guardian”-ը: Ուեսթմինսթերյան պալատի հայտնի աշտարակն այսուհետ կկոչվի ի պատիվ թագուհի Եղիսաբեթ 2-րդի: Այս առաջարկությանը կողմ  է քվեարկել Համայնքների պալատի անդամների մեծ մասը, այդ թվում` 3 խոշոր կուսակցությունների` պահպանողականների, աշխատավորական եւ լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարները: Աշտարակի անվանափոխության վերջնական որոշում կընդունվի հունիսի վերջին Համայնքների պալատի հատուկ հանձնաժողովի […]

Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է /վիդեո/

Ամռան առաջին օրը բազմաթիվ երկրներում նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այս տոնն ամենահին միջազգային տոներից է: Այն հիմնելու մասին որոշումը կայացվել է 1925-ին` Ժնեւում կայացած համաշխարհային կոնֆերանսի ժամանակ, որը նվիրված էր երեխաների բարեկեցությանը: Պատմության մեջ չի նշվում, թե ինչու է հատկապես հունիսի 1-ն ընտրվել որպես երեխաների պաշտպանության միջազգային օր: Ըստ տարբերակներից մեկի` Չինաստանի Գլխավոր […]

Նախագահն իր բլոգի այցելուին տուն է նվիրել

19-ամյա Նատալյա Վալդիվիեսոն, ով դարձել  է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի “Twitter”-ի էջի 3 միլիոներորդ այցելուն, որպես նվեր նախագահից տուն է ստացել: Աղջկա նոր տունը գտնվում է վենեսուելական Մարգարիտա կղզում, որը նրա ծննդավայրն է: Աղջիկը նախագահի միկրոբլոգում գրանցվել է մայիսի 28-ին, իսկ մայիսի 30-ին նրան եկել է շնորհավորելու պատվիրակությունը` նախկին պաշտպանության նախարարի եւ կղզու նահանգապետի թեկնածուի […]

Այսօր շիկահերների միջազգային օրն է /վիդեո/

Մարդկության ամենապայծառ, ամենանկատելի եւ ամենաբաց մազերով  հատվածը վերջապես ունի իր երկար սպասված տոնը: Մայիսի 31-ը հռչակվել է որպես շիկահերների օր: Մի շարք անեկդոտների հերոսուհիները, վարսավիրների եւ “գլամուրի անմեղ զոհերը”, սոլյարիների եւ սիլիկոնների տիկինները, իսկական ջենթլմենների սիրելիները եւ գերկանացի տրամաբանության տեր շիկահերներն այս տոնը նշել են առաջին անգամ 2006-ին: Շիկահերների համաշխարհային օրվա առաջին տոնն անցել է […]

Մանկապիղծը մի քանի ժամում բռնաբարել է 3 աշակերտուհու

Նախօրեին անհայտ մանկապիղծը Մոսկվայում հարձակումներ է գործել 5-րդ եւ 6-րդ դասարանի 3 աշակերտուհիների վրա: Բոլոր 3 հանցագործությունները նա կատարել է մոտ 5 ժամվա ընթացքում, տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը: Հանցագործը դպրոցականներին բռնաբարել է բնակելի շենքերի շքամուտքերում, իսկ հետո փախուստի դիմել դեպքի վայրից: Առաջինը ոստիկանություն է դիմել 12-ամյա աղջնակի հայրը, որի վրա հանցագործն առաջինն է հարձակվել, որից մեկ […]

Իտալիայում չեն դադարում ստորգետնյա ցնցումները. նոր երկրաշարժի սպառնալիք կա

Մոտ 30 ստորգետյա ցնցումներ են կրկին  գրանցվել Իտալիայի հյուսիսում` Էմիլյա-Ռոմանյե շրջանում, որտեղ մայիսի 29-ին 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: “La Repubblica”-ն գրում է, որ երկրագիտության եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի տվյալներով` նախորդ գիշերվա ընթացքում գրանցվել է 29 երկրաշարժ: Ամենաուժեղ ստորգետնյա ցնցումի ուժգնությունը 3,6 մագնիտուդ է կազմել` Ֆինալե-Էմիլյա քաղաքում: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություն չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված