08 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Թագուհուն նվիրված միջոցառումը ռեկորդ է սահմանել /վիդեո/

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի թագավորման 60-ամյա հոբելյանի առիթով կազմակերպված նավատորմի երթը  Թեմզա գետի վրա գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես գետի վրա տեղի ունեցած ամենամեծ միջոցառումը, հաղորդում  է “РИА Нововсти”-ն:

1740-2012-ին կառուցված 670 տարբեր նավեր միաժամանակ մասնակցել են գետի վրայի զբոսանքներին: Դա քիչ էր կազմակերպիչների հայտարարած տվյալներից, ըստ որի նավակները ավելի քան հազարն էին լինելու, որոնց թվում էին լինելու նաեւ ոստիկանական եւ ծառայողական մոտորանավակները: Բարձր նավերի խումբը կարողացել է նավատորմին միանալ միայն միջոցառման վերջում:

Ամեն դեպքում, ռեկորդը հաստատվել է եւ գրանցվել:

Բրիտանական ԶԼՄ-ները  հայտնել են նաեւ մի շարք այլ ռեկորդների մասին, որոնք գրանցվել են Միացյալ Թագավորության տարբեր մասերում: Մասնավորապես, Լանքաշիր կոմսությունում գերազանցվել է նախորդ` “ոսկե” հոբելյանի ռեկորդը` բացօթյա երեկույթների  երկարությամբ, որը ձգվել է 2,4 կմ:

Մեծ Բրիտանիայում, ինչպես նաեւ նրա սահմաններից դուրս, Եղիսաբեթ 2-րդի թագավորման հոբելյանին նվիրված մոտ 10 հազար միջոցառումներ են տեղի ունեցել, որոնց մասնակցել է մոտ 6 մլն մարդ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ