26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքին ցմահ բանտարկության են ենթարկել

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին ցմահ բանտարկության են ենթարկել ցուցարարների գնդակահարության համար: Կահիրեի դատարանն անմիջապես հրապարակել է դատարանի վճիռը, նիստն ընդամենը մի քանի րոպե է տեւել:

Վճիռը հրապարկելուց անմիջապես հետո ոստիկանական ակադեմիայում բախումներ են սկսել Մուբարաքի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ, տեղեկացնում է “Интерфакс”-ը:

Մուբարաքին Կահիրե են տեղափոխել ուղղաթիռով, իսկ դատական դահլիճ` պատգարակի վրա: Նրան մեղադրում էին նախորդ տարի Եգիպտոսում տեղի ունեցած քաղաքացիական անկարգությունների ժամանակ ցուցարարներին գնդակահարելու հրաման տալու համար: Այդ անկարգությունների արդյունքում էլ նա պաշտոնազրկվեց: Մեղադրանքը նախատեսում էր նրան մահվան դատապարտել, սակայն քչերն էին ակնկալում, որ նման որոշում կկայացվի:

Բացի Մուբարաքից այս գործով ամբաստանյալներ էին նաեւ ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ Ադլին եւ մի քանի այլ նախկին չինովնիկներ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ