24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Նախագահը բացատրագիր է գրել աշակերտի համար

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բացատրագիր  է գրել ամերիկացի աշակերտ Թայլեր Սալիվանի  համար, ով բացակայել է դասերից երկրի ղեկավարի ելույթը լսելու համար: Դպրոցականը ներկա է գտնվել Օբամայի ելույթին Մինեսոթա նահանգում կայացած ելույթին:

Հունիսի 1-ին հյուրերի հետ շփման ժամանակ Օբաման մոտեցել է նաեւ Սալիվանին եւ հասկանալով, որ նա բացակայել է դասերից իր հետ հանդիպելու պատճառով, երկտող է գրել նրա ուսուցչին` հետեւյալ բովանդակությամբ. “Պարոն Թաքերման, խնդրում եմ, ներեցեք Սալիվանին, նա ինձ հետ է եղել: Բարաք Օբամա“:

ԱՄՆ նախագահը ելույթ է ունեցել “Honeywell” ընկերությունում, որտեղ աշխատում է նաեւ դպրոցականի հայրը` նախկին զինծառայող Ռայան Սալիվանը:

Գոլդեն-Վելլի քաղաքում գտնվող այս ընկերությունն զբաղվում է կառավարման էլեկտրոնային համակարգերի արտադրությամբ: Այն “Joining Forces” պետական նախագծի գործընկերն է, որն զբաղվում է զինծառայողների ընտանիքների օգնությամբ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ