19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Բուլղարիայում վամպիրների կմախքներ են հայտնաբերել

Բուլղարիայի Սոզոպոլ քաղաքի սբ. Նիկոլայ Հրաշագործի եկեղեցու մոտ հնէաբանները հայտնաբերել են վամպիրների 2 կմախք:

Գտնված կմախքները 8-14-րդ դարերին են պատկանում: Ընդհանուր առմամբ` պեղումների ընթացքում հայտնաբերվել են 70 մարդու մնացորդներ: Սակայն դրանցից միայն 2-ն են երկաթե ցցերով եղել: Ուրիշ այլ առարկաներ, որոնք կարող են թաղված մարդկանց ինքնությունը կամ կարգավիճակը պարզել, չեն հայտնաբերվել:

Գիտնական Բոժիդար Դիմիտրովը հայտնել է, որ պեղումների տարածքում նույնիսկ մահվան գրություն չկա, սակայն նա  կարծում է, որ դրանք հայտնի մարդկանց կմախքներ են:

Ընդհանուր առմամբ` Բուլղարիայում հայտնաբերվել է մոտ 100 մարդկային կմախք, որոնց իրենց ժամանակակիցները վամպիրներ են համարել: Ինչպես նշել է Դիմիտրովը, այդ մարդկանց կյանքի օրոք չար են համարել, այդ պատճառով էլ նրանց կրծքավանդակի մեջ երկաթե կամ փայտե ցցեր կային:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ