Թագուհու ամուսնու առողջությունը չի դիմացել հոբելյանական միջոցառումներին /վիդեո/
Մեծ Բրիտանիայի Թագուհի Եղիսաբեթ 2-րդի թագավորման 60-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված տոնական միջոցառումների ամենաթեժ պահին նրա ամուսինը` Էդինբուրգի դուքս Ֆիլիպը հոսպիատալցվել է եւ չի կարողանա մասնակցել հետագա միջոցառումներին, հաղորդում է “pravda.ru” կայքը:
90-ամյա դուքսն արդեն հասցրել է մասնակցել նավերի շքերթին Թեմզա գետի վրա, որի ժամանակ եղանակն այնքան էլ բարենպաստ չի եղել, եւ հավանաբար այդ ժամանակ էլ նա հիվանդացել է: Եղիսաբեթ 2-րդի պատվին կազմակերպված ռոք եւ փոփ երգիչների համերգից առաջ նրան հոսպիտալացրել են: Բուկինհեմյան պալատի հայտարարության մեջ ասվում է, որ Ֆիլիպի վատ զգալու պատճառ է դարձել միզապարկի ինֆեկցիան:
Երկուշաբթի երեկոյան Բուկինհեմյան պալատի բակում տեղի է ունեցել համերգ, որին մասնակցել են այնպիսի համաշխարհային աստղեր, ինչպիսիք են Փոլ Մաքարտնին, Սթիվի Ուանդերը, Թոմ Ջոնսը եւ այլոք: Այսօր` հունիսի 5-ին, հանդիսավոր ծիսակարգ տեղի կունենա Սուրբ Պողոսի տաճարում, այնուհետեւ Եղիսաբեթ 2-րդը կքայլի լոնդոնյան փողոցներում, իսկ միջոցառումների շարքը կավարտվի թագավորական ռազմական օդային ուժերի թռիչքը Բուկինհեմյան պալատի վրայով:
http://youtu.be/PeiDuB6TOYI