14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Մեկնարկել է “Մեծ ութնյակ”-ի գագաթնաժողովը

 “Մեծ ութնյակի” 38-րդ գագաթնաժողովում կքննարկվեն  մի քանի երկրների հետ կապված անվտանգության հարցեր, այդ թվում՝ Սիրիայի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի։ Արդեն  ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վաշինգտոնյան նստավայրում մեկնարկել է գագաթնաժողովը:

Մասնակիցների կազմում են Կանադայի վարչապետ Ստեֆան Հարփերը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին, Ճապոնիայի վարչապետ Յոշիհիկո Նոդան, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

Ըստ Օբամայի վարչակազմի ներկայացուցիչ Մայքլ Ֆորմանի՝ “Մեծ ությնակի” առաջնորդները ԿԺԴՀ-ին կրկին կոչ կանեն վերադառնալ միջազգային պարտավորությունների կատարմանը, ինչպես նաեւ իրենց մտահոգությունը կհայտնեն Սիրիայում շարունակվող բռնությունների շուրջ։

Կարծարծվեն նաեւ  եվրոգոտու տնտեսական, կլիմայի փոփոխման հետ կապված էներգետիկ խնդիրները, պարենային ապահովության, ինչպես նաեւ՝ Աֆղանստանի տնտեսության զարգացման եւ Մերձավոր Արեւելքի, հյուսիսային Աֆրիկայի երկրների քաղաքականության վերաձեւավորման հարցերը։

Ի դեպ, առաջին անգամ, ‘Մեծ ութնյակի’ գագաթաժողովին Ռուսաստանը ներկայանալու է վարչապետ Դմիտրի Մեդվեդեվի  գլխավորությամբ: Երբ պարզ է դարձել, որ Վլադիմիր Պուտինը չի մասնակցելու գագաթաժողովին, Վաշինգթոնը հրաժարվել է Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ բանակցություններ սկսելուց:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ