24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Եգիպտոսում մեկնարկել են պատմական նշանակություն ունեցող ընտրությունները /վիդեո/

Եգիպտոսում մեկնարկել են պատմական նշանակություն ունեցող նախագահական ընտրությունները, որոնք համարվում են երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականին բերած քաղաքական փոփոխությունների ավարտական փուլը, հաղորդում է “Ամերիկայի Ձայն”-ը:

Երկրում անցյալ տարի անցկացված հականախագահական զանգվածային ցույցերի արդյունքում Հոսնի Մուբարաքի հրաժարական ներկայացնելու ժամանակից երկրի առաջին նախագահը դառնալու համար պայքար է մղում տասներկու թեկնածու:

Նախագահական ընտրություններում մասնակցելու իրավունք ունի երկրի 50 միլիոն բնակիչ: “Ամերիկայի Ձայն”-ի թղթակցի համաձայն, Կահիրեում ընտրական տեղամասերի մոտ մեծ հերթեր են ձևավորվել:

Սպասվում է, որ ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չի կարողանալու տանել համոզիչ հաղթանակ:

Նախագահական առաջին փուլում ամենաշատ ձայները ստացած երկու թեկնածուների մասնակցությամբ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը ծրագրված է անցկացնել հունիսի 16-ից 17-ը, իսկ ընտրություններում հաղթանակ տարած թեկնածուի անունը կհայտարարվի հունիսի 21-ին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ