31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեդվեդեւը գոհ է Օբամայի հետ հանդիպումից

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությունը “մեծ ութնյակի” գագաթաժողովին շատ վերլուծաբաններ համարում են նրա հրաժեշտը մեծ քաղաքականությանը, քանի որ միջազգային հարաբերություններով այսուհետ զբաղվելու է Վլադիմիր Պուտինը: Մեդվեդեւի համար այս հանդիպումը 5-րդն էր եւ նրա խոսքով` “ամենաիմաստալից եւ առանց խնդիրների հանդիպումն էր”, տեղեկացնում է “Коммерсант”-ը:

Ընդհանուր առմամբ Մեդվեդեւին Քեմփ-Դեյվիդում ընդունել են ինչպես հարկն է` տրամադրելով նրան բնակավայրի ամենահարմարավետ քոթեջներից մեկը: Գագաթաժողովի վերջնական փաստաթղթում չկան այնպիսի կետեր, որոնք Մոսկվան կարող  է բողոքարկել: Կայացել են բոլոր նախատեսված հանդիպումները, այդ թվում` Մեդվեդեւի հանդիպումը Բարաք Օբամայի հետ: ՌԴ վարչապետն  իր գոհունակությունն է հայտնել Օբամայի հետ հանդիպման վերաբերյալ:

“Ես պատմեցի մի քանի գործընթացների մասին, որոնք ընթանում են ներկա պահին մեր երկրում: Օբաման իր հերթին ներկայացրեց այն, ինչ հիմա կատարվում է Ամերիկայում, ինչպես նաեւ այն, թե ինչեր են սպասվում ամերիկյան քաղաքական կյանքում: Զրույցը լիարժեք էր, այնպես որ մեր շփումը շարունակվում է”,-նշել է Մեդվեդեւը:

Մեծ ութնյակի հաջորդ գագաթաժողովը կկայանա 2013-ին Մեծ Բրիտանիայում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ