08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Հույները նոր խորհրդարան են ընտրում

Հունաստանում այսօր եւս ընտրական օր է: Եվրոպական այս երկրում արտահերթ ընտրում են երկրի նոր խորհրդարանի կազմին: Ընտրությանը մասնակցում են երկրի 9 մլն 850 հազար քաղաքացիներ: Նրանք 4 տարի ժամկետով կընտրեն խորհրդարանի 300 անդամներին 32 կուսակցություններից, հաղորդում է “Росбалт”-ը: Ընտրատեղամասերը բաց կլինեն տեղի ժամանակով մինչեւ երեկոյան ժամը 7-ը, որից հետո կհրապարակվեն ընտրատեղամասերի մուտքերի մոտ արված հարցումների […]

Երբեք ընտրությունների արդյունքներն այսքան անորոշ չեն եղել. Սարկոզի

Ֆրանսիայում մայիսի 6-ին նոր նախագահ կընտրվի, ով 1988-ից հետո առաջին անգամ հնարավոր է, որ սոցիալիստական կուսակցությունից լինի, տեղեկացնում է “BBC”-ն: Ապրիլի 22-ին կայացած Ֆրանսիայի նախագահական ընտրությունների  առաջին փուլում Սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը հավաքել էր ձայների 28,6 տոկոսը, իսկ գործող նախագահ Նիկոլա Սարկոզին` 26,2 տոկոսը: Նրանց նախընտրական քարոզչության գլխավոր թեմաներն էին աճող գործազրկությունը եւ եվրոյի ճգնաժամը: Սարկոզին  […]

Սերբիայում նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ են

Այսօր` մայիսի 6-ին, Սերբիայում նախագահի եւ խորհրդարանի արտահերթ ընտրություններ են: Հիմնական մրցակիցներն են Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը եւ նրա առաջնորդը` երկրի նախագահ Բորիս Տադիչը, եւ Պահպանողական առաջադիմական կուսակցությունը, որը ղեկավարում է Տոմիսլավ Նիկոլիչը, տեղեկացնում է “Associated Press”-ը: Ձայնի իրավունք ունեն 6 մլն 770 հազար 13 քաղաքացի: Սերբիայում եւ նրա սահմաններից դուրս կգործի 8390 ընտրական տեղամաս: Կոսովոյում, […]

Սարկոզի, թե` Օլանդ. նախագահի թեկնածուներն այսօր “լռում են”

Ֆրանսիայում այսօր` մայիսի 5-ին, “լռության օր” է` նախագահական ընտրություններից առաջ: Եթե ընտրությունների առաջին փուլից հետո առաջատարն ակնհայտ էր, ապա հիմա ոչ ոք չի պատրաստվում կանխատեսումներ անել, քանի որ վերջին օրերին թեկնածուների  ելույթներից հետո սոցհարցումների արդյունքները փոխվել են: Եվ այսպես` Սարկոզի, թե` Օլանդ: Քարոզչական վերջին “գրոհը” ֆրանսիացի ընտրող քաղաքացիներից յուրաքանչյուրի փոստարկղում հայտնված 2 նամակներն են, որոնց  […]

Միջազգային մամուլը քննարկում է երեւանյան պայթյունի վարկածները /վիդեո/

Մայիսի 4-ի երեկոյան Հանրապետության հրապարակում ՀՀԿ հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարին անդրադարձել են աշխարհի մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, գազով լցված փուչիկները պայթյունի արդյունքում 145 մարդ է տուժել: Միջազգային  ԶԼՄ-ների արձագանքները գրեթե նույնն են` կապված միջադեպի եւ պայթյունի պատճառների հետ: “Գազով լցված փուչիկները պայթել են` նետված ծխախոտի պատճառով այրվելուց հետո […]

Ֆրանսիայի հայ համայնքը հակված է աջակցել Սարկոզիին

Թուրքական “Hurriyet Daily News”-ի փոխանցմամբ` Ֆրանսիայի հայերը պատրաստվում են մայիսի 6-ին  կայանալիք Ֆրանսիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում քվեարկել գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի օգտին: Ֆրանսիայւմ հայազգի լրագրող Գարո Յալիկը պարբերականին հայտնել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի անցկացման հարցում Օլանդը վստահություն չի ներշնչում, քանի որ նրա խմբակցությունը որեւէ կերպ ցույց չի տալիս իր աջակցությունն այդ […]

ԱՄՀ-ի նախկին ղեկավար Ստրոս-Կանին մեղադրում են խմբակային բռնաբարության մեջ

Ֆրանսիական դատախազությունն սկսել է վկաների հարցաքննությունը` ԱՄՀ-ի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի գործով, ով մեղադրվում է Վաշինգտոնում տեղի ունեցած օրգիաների ժամանակ խմբակային բռնաբարությանը մասնակից լինելու մեջ, տեղեկացնում է “AFP”-ը: Դատախազության տվյալներով` նրա մեղավորության նոր ապացույցներ են հայտնաբերվել, այդ պատճառով էլ հետաքննությունը կշարունակվի: Խոսքը բելգիացի մի մարմնավաճառի մասին է, ով պնդում է, որ 2010-ի դեկտեմբերին իրեն բռնի […]

Այսուհետ կարելի է հարբել առանց ալկոհոլ օգտագործելու

Ֆրանսիայում  ներկայացրել են նոր սփրեյ, որը մարդկանց թույլ է տալիս մի քանի վայրկյանով զգալ ալկոհոլային արբեցում: Նորույթը ներկայացրել են հեղինակները` ֆրանսիացի դիզայներ Ֆիլիպ Սթարքը եւ Հարվարդի համալսարանի աշխատակից Դեւիդ Էդվարդսը: Սթարքի խոսքով` “WA|HH Quantum Sensations” սփրեյի գլխավոր առավելությունն այն է, որ նա օգնում է մարդկանց կարճ ժամանակով հարբած զգալ, սակայն օրգանիզմի վրա որեւէ վատ ազդեցություն […]

Սարկոզին հաստատել է իր հանձնառությունը` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն անցկացնելու վերաբերյալ

Ֆրանսիայի գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Նիկոլա Սարկոզին հաստատել է իր մտադրությունը` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի նոր տեքստ ներկայացնելու մասին, տեղեկացնում է “Nouvelles d`Arménie”-ն: Նա իր մտադրության մասին հայտնել է 2 նամակներում` ուղղված Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավարին եւ համանախագահին: Նամակում  մասնավորապես ասվում է. “Ապրիլի 24-ին ես ներկա գտնվեցի Հայոց ցեղասպանության 97-ամյա տարելիցին […]

Ընտրություններից 2 օր առաջ Սարկոզիի եւ Օլանդի վարկանիշերը գրեթե հավասարվել են

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլից 2 օր առաջ գործող նախագահ Նիկոլա Սարկոզին իր վարկանիշով արդեն բավականին քիչ է զիջում իր հիմնական մրցակից Ֆրանսուա Օլանդին, ինչի մասին վկայում են սոցհարցումների արդյունքները, տեղեկացնում է “Reuters”-ը: “Harris Interactive”-ի հարցման համաձայն, որն անց է կացվել մայիսի 2-ի նախագահի 2 թեկնածուների հեռուստաքննարկումից հետո, Օլանդի օգտին պատրաստ է քվեարկել ֆրանսիացիների 53 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի