22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սարկոզի, թե` Օլանդ. նախագահի թեկնածուներն այսօր “լռում են”

Ֆրանսիայում այսօր` մայիսի 5-ին, “լռության օր” է` նախագահական ընտրություններից առաջ: Եթե ընտրությունների առաջին փուլից հետո առաջատարն ակնհայտ էր, ապա հիմա ոչ ոք չի պատրաստվում կանխատեսումներ անել, քանի որ վերջին օրերին թեկնածուների  ելույթներից հետո սոցհարցումների արդյունքները փոխվել են: Եվ այսպես` Սարկոզի, թե` Օլանդ:

Քարոզչական վերջին “գրոհը” ֆրանսիացի ընտրող քաղաքացիներից յուրաքանչյուրի փոստարկղում հայտնված 2 նամակներն են, որոնց  վրա թեկնածուների անունները, նկարները եւ նախընտրական ծրագիրը: Ընտրողները կարող են տանը պատրաստել ընտրական քվեաթերթիկը, լրացնել այն, իսկ ընտրատեղամասում նրանց անհրաժեշտ կլինի միայն ծրար:

Օլանդի քվեաթերթիկի տեքստը ծավալուն է: Սարկոզիի քվեաթերթիկում հոծ տառերով առանձնացված են կարեւոր բառերը` սահմանների պաշտպանությանը վերաբերող: “Հակաիմիգրանտական հռետորությունը” նրա վերջին զենքն է:

Եվ առաջին, եւ  երկրորդ փուլերում բոլոր թեկնածուների համար գործում էր միեւնույն կանոնը` “ազատություն, հավասարություն եւ բոլորովին ոչ եղբայրություն”: Թե 2-րդ փուլ չանցած թեկնածուներին, թե 2 առաջատարներին հատկացվել է միեւնույն ժամանակը եթերում եւ փողոցներում տեղադրված վահանակների վրա:

Ֆրանսիացիները, սակայն, աչքի չեն ընկնում գովազդների եւ ցուցապաստառների հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքով. դրանք պարբերաբար պատռվում կամ ծաղրանկարվում էին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ