14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ֆրանսիան փոխեց իր քաղաքական կուրսը. 17 տարի հետո այն կրկին սոցիալիստ նախագահ ունի

Ֆրանսիան փոխեց իր քաղաքական կուրսը: 17 տարվա մեջ առաջին անգամ Ֆրանսիան սոցիալիստ նախագահ ունեցավ` Ֆրանսուա Միտերանի քաղաքական ժառանգորդը դարձավ նրա անվանակից Ֆրանսուա Օլանդը, տեղեկացնում է “РИА Новости”-ն:

Օլանդը ստացել է քվեների 51,67 տոկոսը, Սարկոզին` 48,33 տոկոսը: Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն ընտրությունների արդյունքները կհաստատի 10 օրվա ընթացքում: Գործնականում նոր նախագահը կարող է իր լիազորություններին անցնել մինչ հաջորդ շաբաթվա վերջը:

Պայքարը նախագահական աթոռի համար Ֆրանսուա Օլանդն սկսեց 2011-ի մարտի 31-ին: Այդ օրը նա պաշտոնապես հայտարարեց Սոցիալիստական կուսակցության քարոզարշավին մասնակցելու մասին: Օլանդը կուսակցության հիմնական թեկնածուն չէր: Ավելի հավանական միասնական թեկնածու այն ժամանակ համարվում էր ԱՄՀ նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս-Կաննը, որի նախագահական ամբիցիաների վրա “խաչ քաշվեց”, երբ նրան մեղադրվեց հյուրանոցի աշխատակցուհուն բռնաբարելու մեջ: Արդյունքում` բացվեց Օլանդի ճանապարհը:

Փրայմերիզի ընթացքում Օլանդը պայքարեց իր 5 կուսակցական ընկերների դեմ, այդ թվում` իր նախկին քաղաքացիական կնոջ` Սեգոլեն Ռուայալի դեմ, ով 2007-ի նախագահական ընտրությունների ժամանակ զիջեց Սարկոզիին:

Օլանդի հաջողության մեջ մեծ դեր խաղաց նաեւ ֆինանսական ճգնաժամը եւ կառավարության ոչ էական քայլերը դրա դեմ պայքարելու համար, ինչի պատճառով էլ ժողովուրդը երես թեքեց Սարկոզիից, ով մինչ այդ էլ բավականին հակասական կերպար էր: Ընտրվելուց մեկ տարի հետո նա դարձավ  ամենացածր վարկանիշ ունեցող նախագահը 25 տարվա ընթացքում` իր տարօրինակ պահվածքի շնորհիվ: Նա չափազանց ակտիվ էր, հաճախ էր հայտնվում ԶԼՄ-ներում եւ հայտնի էր կոշտ արտահայտություններով: Հատկապես հայտնի էր նրա` “հանգիստ թող, թշվառ ապուշ” արտահայտությունն այդպես էլ ֆրանսիացիների մոտ չհամատեղվեց նախագահի կերպարի հետ:

Հիշեցնենք, որ ինչպես Սարկոզին, այնպես էլ Օլանդը, խոստացել էր ընտրվելու դեպքում զբաղվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի անցկացման հարցով առաջիկա 3 տարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ