24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Հունաստանը ոչ մի կերպ չի կարողանում կառավարություն ձեւավորել

Հունաստանը քաղաքական փակուղում է հայտնվել` կոալիցիայի հետ հերթական բանակցությունների ձախողման արդյունքում: Եթե կառավարական կաբինետ ձեւավորելը չստացվի, երկրում նոր ընտրություններ կարող են հայտարարվել, հաղորդում է “Интерфакс”-ը:

Հունական “Սիրիզա” ձախ կուսակցության ղեկավար Ալեքսիս Ցիպրասը, ով կառավարությունը ձեւավորելու մանդատ է ստացել, ոչ մի կերպ չի կարողացել պայմանավորվել հավանական գործընկերների հետ: Այժմ կառավարական կաբինետի վերաբերյալ բանակցությունների առաջարկությամբ կներկայանա սոցիալիստների ղեկավար Էվանգելոս Վենիզելոսը:

Ցիպրասը կուսակցություններին թույլ է տալիս իր կաբինետ միայն այն պայմանով, որ նրանք հրաժարվեն ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի` Հունաստանին խոստացված ֆինանսական օգնությունից: Ցիպրասի կուսակացությունը, հավաքելով  քվեների 17 տոկոսը, կիրակի կայացած խորհրդարանական ընտրություններում 2-րդ տեղում է հայտնվել:

Մինչ այդ կաբինետը փորձում էր ձեւավորել “Նոր դեմոկրատիա”-ի ղեկավար Անտոնիս Սամարասը, որի կուսակցությունն առաջին տեղում էր 19 տոկոսով: Սամարասը եւ Վենիզելոսը հանդես են գալիս Հունաստանը եվրագոտում պահպանելուն կողմ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ