29 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Կտխրեր, որ չքննադատեին

Մշակույթի նախարարը, թերեւս, այն պաշտոնյաներից մեկն է, որի հասցեին հնչող քննադատությունները երբեք չեն դադարում: Մշակույթի վիճակից դժգոհ են գրեթե բոլորը:  Հասմիկ Պողոսյանին օրերս կրկին քննադատեցին արվեստագետները` երգահան Ռուբեն Հախվերդյանն ու դերասան Սերգեյ Դանիելյանը: Ռուբեն Հախվերդյանն անգամ իրեն առաջարկեց մշակույթի նախարարի պաշտոնում: Henaran.am-ը փորձել է պարզել, թե ինչպես է վերաբերում  Հասմիկ Պողոսյանն իրեն ուղղված քննադատություններին : […]

“Ես պայքարելու եմ մինչեւ մահ. դա ինձ համար պատվի խնդիր է”. պատգամավոր Պատրիկ Դեւեջյան

Ֆրանսիական խորհրդարանի պատգամավոր, “Միություն` հանուն ժողովրդավարական շարժման” իշխող կուսակցության անդամ Պատրիկ Դեւեջյանը հարցազրույց է տվել թուրքական “Milliyet”-ին: Այն հարցին, թե ինչ կփոխվի, եթե ֆրանսիական Սենատն ընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, Դեւեջյանը պատասխանել է, որ նախ` Թուրքիան Ֆրանսիայում չի կարող այլեւս ժխտողական քարոզչություն իրականացնել, ինչպես նաեւ` հասարակությունն ավելի շատ տեղեկացված կինի այս խնդրի վերաբերյալ: Նա […]

“Սեւան ազգային պարկ”-ում 10 սոճի են կտրել

Հունվարի 20-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ “Սեւան ազգային պարկի” “Ախթամարի” տեղամասի անտառահատվածում ապօրինի ծառահատում է կատարվել: Henaran.am-ին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 20-ին, ժամը 23.10-ին, բերման են ենթարկվել Ծովագյուղի բնակիչներ, 1990 թ. ծնված Թովմաս Թ.-ն և նրա հասակակիցներ Զավեն Թ.-ն, Արտակ Խ.-ն և […]

Հոլիվուդյան սպանության զոհը հայ չէ

Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտնել է այն մարդու անունը, ում մարմնի մասերը գտնվել էին Հոլիվուդում: Ոստիկանության տվյալներով` մարմնի մասերը  պատկանում է ոչ թե հայի, այլ` 66-ամյա Հերվի Մեդելինին: Լոս Անջելեսի ոստիկանությունն սկսել էր այս գործի ուսումնասիրությունը մի քանի օր առաջ, երբ Bronson Canyon-ի տարածքում 2 կին հայտնաբերել էին կտրված գլուխ` պոլիէթիլենային տոպրակում: Ավելի ուշ` այդ տարածքից […]

“Kаждый думает по мере своей испорчинности”. Խաչիկ Գալստյանը հիշեց հայտնի արտահայտությունը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը նախօրեին մամուլում հրապարակված այն տեղեկությանը, թե ինքը “նստել է”  Գագիկ Ծառուկյանի ականջին” եւ առաջ է մղում իր ուզած մարդկանց, հանգիստ է վերաբերվում: “Նման տեղեկատվությանը ես հանգիստ եմ վերաբերում, քանի որ  լրագրողական եւ հրապարակային դաշտում գործող յուրաքանչյուր մարդ ինքը պետք է պատրաստ լինի նման կարգի ստահոդ տեղեկությունների շրջանառությանը: […]

90 հազար դոլարանոց պետհամարանիշ կամ թասիբ-նամուս

Ամենայն հայոց բանաստեղծի Թբիլիսիում գտնվող տունը գնելու նախաձեռնությամբ հանդես է եկել “Ստորակետ” ճարտարապետական արվեստանոցի համահիմնադիր Մերուժան Մինասյանը: “Հայաստանում օրեր առաջ պետհամարանիշ է աճուրդի հանվել 90 հազար ԱՄՆ դոլարով եւ վաճառվել, այս ամենի համար գումար կա, իսկ Թումանյանի տան համար գումար չկա”,- Henaran.am-ի հետ զրույցում նշեց Մինասյանը: “Անհնար չէ գտնել 70 ընկերություն, որպեսզի յուրաքանչյուրը 1000-ական ԱՄՆ […]

Բաքվեցիներին վռնդում են Նախիջեւանից

Նախիջեւանում, ինչպես նաեւ Բաքվի իշխող ուժերի ներսում ուժեղ ընդդիմություն է ձեւավորվել “Նախիջեւանի խան” մականունով հայտնի, Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի դեմ: Այդ մասին հայտնում է ադրբեջանական  “Полигон” գործակալությունը: Ըստ այս աղբյուրի` Թալիբովը բռնապետական քաղաքականություն է իրականացնում` առանց արդարության եւ օրենքի: Նախիջեւանի բնակիչներն իրենց անպաշտպան են զգում: Բաքվում Թալիբովի դեմ ձեւավորված ընդդիմության կազմում […]

Փրկել Էլենին

“Խոսքի իրավունք” միավորումը դիմում է բարի եւ կարող մարդկանց ոչ հեշտ խնդրանքով`փրկե’լ 30 ամյա Էլեն Քալաշյանի կյանքը: 2010-ի դեկտեմբերին մամոգրաֆիայի կենտրոնում` բժշկական գիտությունների թեկնածու Ա.Խ. Հակոբյանի մոտ հետազոտվելուց հետո աղջիկը տեղեկացավ, որ կրծքագեղձի քաղցկեղ ունի: Շենգավիթ բժշկական կենտրոնում նրան վիրահատեց դոցենտ Ա.Վ.Ստեփանյանը: Հյուսվածքաբանական հետազոտությունները ցույց տվեցին, որ նորագոյացությունները ոչ միայն կրծքի վրա են, այլ նաև […]

Ակադեմիկոս Զուլալյանը իր հիմնարար աշխատություններով դեռ երկար է ապրելու

82 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց  հայ անվանի պատմաբան, հայագետ-արեւելագետ, ակադեմիկոս Մանվել Զուլալյանը: Մեծ է նրա ներդրումը Հայաստանի, ինչպես նաեւ համաշխարհային պատմության առանցքային շատ հիմնահարցերի ուսումնասիրության գործում: “Հարազատ ժողովրդի պատմությանը նվիրյալ վաստակաշատ, լայն ընդրգկման տեր գիտնականի հիշատակը միշտ անմոռաց կմնա իր գործընկերների եւ բազմաթիվ աշակերտների մոտ, եւ իր հիմնարար աշխատություններով Մ. Զուլալյանը կշարունակի հավատարմորեն ծառայել […]

Այսօր Գրկախառնության միջազգային օրն է /վիդեո/

Այսօր Գրկախառնության միջազգային օրն է: Այս տոնն սկսել են նշել 70-ականներին Արեւմտյան Եվրոպայի ուսանողները: Այս օրը տղաները եւ աղջիկները պարտավոր են գրկախառնվել` առանց հետին մտքերի եւ ապագայի մասին որեւէ ծրագրերի: Կարելի է գրկախառնվել նաեւ անծանոթների հետ, քանի որ դա ոչ միայն հաճելի է, այլ նաեւ օգտակար: Գրկախառնվելը խթանում է կենտրոնական նյարդային համակարգը, բարձրացնում է հեմոգլոբինի  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ