16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ն.Ա.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը հանրապետության օրվա առթիվ

Քրիստոսահիմն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հանրապետության օրվա տոնական առիթով ողջունում եւ Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդի զավակներին` ի Հայաստան, Արցախ եւ ի սփյուռս:

Այսօր տոնում ենք նվիրական հիշատակը Հայոց պետականության, որն իրականություն դարձավ բազմադարյան դադարից հետո: 94 տարիներ առաջ մայիսյան լուսավոր այս օրը մեր հայրերը հռչակեցին Հայաստանի առաջին հանրապետությունը եւ հայրենի երկնակամարում ծածանվեց հայոց Եռագույնը` որպես խորհրդանիշ ազատ եւ անկախ ապրելու մեր ժողովրդի երազանքի իրականացման:

Գոհություն երկնավորին, Մայիսյան հերոսամարտերի եւ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման հիշատակներն այսօր ոգեշնչում են մեր ժողովրդին հայրենի պետականությունը զորացնելու եւ իր լուսավոր գալիքը կառուցելու հույսերում:

Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առաջ ի խորոց սրտի աղոթում ենք, որ Ամենակարող Աստված երկնառաք օրհնության եւ հարատեւ խաղաղության մեջ պահի Հայրենի մեր երկիրը եւ հավատավոր մեր զավակներին` պարգեւելով կայուն եւ ապահով առաջընթաց:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ