ԼՂ կարգավորման հարցում թուրքական միջնորդությունն անհեթեթություն է. Է. Նալբանդյան

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Կիպրոսի արտգործնախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսի հետ համատեղ մամուլի ասուլիսից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին եւ ղարաբաղյան հիմնախնդրին: Հարց. Պարոն Նալբանդյան, Ֆրանսիայի Սահմանադրական Խորհրդի որոշումից հետո, ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ, Թուրքիայից եւ Ադրբեջանից մեկնաբանություններ հնչեցին, որ դա խոսքի ազատության հաղթանակն էր, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները: […]