24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ապագա նախագահը մարիխուանայի սիրահարների “բանդա” է ղեկավարել

Ամերիկացի լրագրող Դեյվիդ Մարանիսի “Բարաք Օբամա. պատմություն” գրքից համացանցում հայտնված հատվածները բուռն քննարկման առիթ են դարձել: Գիրքն ամբողջությամբ կհրատարակվի հունիսին: Եթե հավատանք գրքի հեղինակին, ապա ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դպրոցական բարձր դասարաններում մեծ հաջողություն ուներ համադասարանցիների մոտ, քանի որ մարիխուանայի սիրահարների “բանդայի” ղեկավարն էր:

1995-ից գրված ինքնակենսագրությունում Օբաման խոստովանում է, որ երիտասարդ տարիներին հաճախակի է օգտագործել մարիխուանա, իսկ “Հորս երազանքները” գրքում նա գրել է, որ մարիխուանան նույնիսկ օգնել է իրեն: Այնուամենայնիվ, նա ընդգծում է, որ չի հպարտանում այն փաստով, որ երիտասարդ տարիներին թմրանյութեր է օգտագործել:

Նոր հրատարակվող գրքին, որն արդեն իսկ մեծ աղմուկ է հանել, Սպիտակ տանը հանգիստ են վերաբերվել: Օբամայի վարչակազմը ենթադրում է, որ այն դժվար թե վնասի նախագահին կայանալիք նախագահական ընտրություններին: Առաջին հերթին նա երբեք չի հերքել երիտասարդության տարիներին մարիխուանա օգտագործելու փաստը, իսկ 2-րդ հերթին ամերիկացիների 56  տոկոսը հանդես է գալիս մարիխուանայի օրինականացմանը կողմ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ