10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Բախում Փակ շուկայի համար. բողոքում են բողոքողների դեմ/վիդեո/

Փակ շուկայի պահպանության կողմ արտահայտվող քաղաքացիներն այսօր հանդիպել են  նաեւ շուկայի մերձակայքում ապրող բնակիչների հետ: Վերջիններս չափազանց դժգոհ էին, որ քաղաքացիների մի խումբ բողոքում է շուկան քանդելու դեմ:

Նրանց խոսքով` իրենց կենցաղը տարիներ շարունակ անտանելի է դարձել շուկայի գոյությամբ պայմանավորված աղտոտության պատճառով: Եւ հիմա նրանք կողմ են, որ շուկան քանդելու արդյունքում թեկուզեւ սուպերմարկետ կառուցվի, միայն թե  վերջապես հիգիենայի հարցը լուծվի:

Նշենք, որ հանդիպման ընթացքում եղան թեթեւ բախումներ  բնակիչների եւ շուկայի պահպանության համար պայքարող ակտիվիստների միջեւ: Բախմանը միջամտեցին ոստիկանները, որից հետո շուկայի պահպանության համար պայքարող քաղաքացիների խումբը հեռացավ բնակելի տարածքից:

Մանրամասները` տեսանյութում:

http://youtu.be/ouIg6ONx9tc

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ