20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Սյունիքի մարզպետը նոր ՀԷկ է կառուցում. 168 ժամ

Ըստ թերթի` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Կապանի Ծավ գյուղում պատրաստվում է երկու հիդրոէլեկտրոկայան կառուցել: “Ըստ Ծավի բնակիչների` գյուղով անցնում է Բասուտա գետը, որտեղ արդեն մեկ ՀԷԿ կառուցվել է: Բնակիչները դժվարացել են նշել այդ ՀԷԿ-ի սեփականատիրոջ անունը, սակայն ասել են, որ իրենք բողոքի ալիք կբարձրացնեն նոր հէկ-երի կառուցման դեպքում”-գրում է “168 ժամը”:

Հայաստանի բնակիչները ամենաերջանիկներից են աշխարհում

“WIN-Gallup Internationa”ընկերության կողմից անցկացրած “Երջանկության համաշխարհային բարոմետր” գլոբալ հարցման արդյունքները վկայում են, որ Հայաստանն այն երկրների ցանկում է, որտեղ բնակվում են աշխարհի ամենաերջանիկ մարդիկ: Այսպես, Հայաստանում հարցված մարդկանց 70 տոկոսը իրեն երջանիկ է զգում, 10 տոկոսը` դժբախտ, 18 տոկոսը ` ոչ երջանիկ, ոչ` դժբախտ, իսկ 2 տոկոսը` չի պատասխանել: Ըստ հարցման արդյունքների` մոլորակի վրա ամենաերջանիկը […]

Հանուն ընկերոջ` “գցեց” հայրիկին

Օրերս հետաքրքիր պատմությունն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղում: Հունվարի 7-ին ոստիկանության Վարդենիսի բաժին էր դիմել բնակիչներից մեկը` հայտարարություն տալով, որ գողություն է կատարվել տնից`խոշոր գումար է կորել: Օպերատիվ աշխատանքների արդյունքում պարզվեց, որ իրականում ոչ մի գողություն չի եղել: Տնից փողը վերցնում էր դուստրը` Մարինե Մանուկյանը եւ տալիս ընկերոջը` Սպարտակ Ավետիսյանին: Վերջինս պարբերաբար սպառնում […]

JOSE-ի փոխարեն հարցական նշան

Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էին լրատվամիջոցները,  Jose ռեստորանային համալիրը վաճառվելու է ռուսաստանաբնակ մի մեծահարուստի:  “Ժամանակի” հետ զրույցում Jose-ի սեփականատեր Մհեր Ավետիսյանի եղբայրըը հաստատել էր լուրը` նաեւ նշելով , որ Մհերը այս օրերին Երեւանում չէ:         Գործարքը` գործարք, բայց Henaran.am-ի տեսախցիկը այսօր արձանագրեց, որ ռեստորանային համալիրի ցուցանակը հանվել է եւ փոխարենը դրվել է […]

“Հայոց արծիվների” երամը Գեղարքունիքում էր

Երեկ  “Հայոց արծիվներ”-ի “երամը” վայրէջք կատարեց Գեղարքունիքի մարզում:  Ծովակ, Խաչաղբյուր, Շատվան, Սոթք, Նորակերտ, Փոքր Մասրիկ եւ Գեղամասար գյուղական  համայնքներում բնակիչները աղ ու հացով, զուռնա-դհոլով, մեծ ոգեւորությամբ դիմավորեցին նրանց: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, “Հայոց արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանը, ինչպես միշտ, այս անգամ էլ անդրադարձավ “Հայոց արծիվների” որդեգրած գաղափարախոսությունը: Գլխավոր Արծիվը  կարեւորեց […]

Պրեսկոտը դրական գնահատեց Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումները

Հունվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանի հարցով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Եվրոպայի Խորհրդի դերը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում: Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը շարունակում է իրականացնել Եվրոպայի Խորհրդի առաջ ստանձնած իր պարտավորությունները՝ հիմնված ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների ու հիմնարար […]

Բաց նամակ ՀՀ նախագահին. խոստանում են լքել Հայաստանը

Ամիրյան փողոցի պետական կարիքների համար իրացվող տարածքի բնակիչները բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջելով 7 տարվա ընթացքում անպատասխան մնացած խնդիրներին լուծում տալ, այլապես իրենք կհեռանան Հայաստանից: Նամակում, մասնավորապես, ասվում է. “Մեծարգո Պարոն նախագահ, մենք լինելով պետական կարիքների համար իրացվող տարածքի բնակիչներ (համաձայն ՀՀ կառավարության թիվ 399-ն04.03.2004 թ. և 909–ն 17.06.2004թ. որոշումների), 2005թ-ի […]

Պրեսկոտը “Ժառանգությունում” էր

Այսօր ՀՀ “Ժառագություն” խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Ազգային ժողովում հանդիպեցին Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ: Նրա խնդրանքով “Ժառագության”  պատգամավորները ներկայացրեցին կուսակցության գնահատականները ԵԽԽՎ 1837 (2011) “Ժողովրդավարական հաստատությունների գործառույթը Հայաստանում” բանաձեւում ամրագրված Հայաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ, ինչպես նաեւ` տեսակետներ հայտնեցին առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Պատգամավորները մասնավորապես մտահոգություն հայտնեցին […]

Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի դիրքորոշումն Իրանի խնդրում

“Հայաստանը միշտ արտահայտվել եւ արտահայտվում է Իրանին եւ Իրանի միջուկային ծրագրին վերաբերող բոլոր հարցերը երկխոսությամբ, խաղաղ ճանապարհով, բանակցություններով  լուծելու օգտին”, -այսօր լրագրողների խնդրանքով անդրադառնալով Իրանի շուրջ ծավալվող զարգացումներին` ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:   Արտգործնախարարը շեշտել է, որ Հայաստանն այս դիրքրորոշումը հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի` Հայաստան կատարած վերջին այցելության ընթացքում: […]

Համազեկուցողը կարեւորել է միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը

Հայաստանում գտնվող ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի հայաստանյան հարցերով համազեկուցող Ջոն Պրեսկոտն այսօր հանդիպել է  ԱԺ խմբակցությունների հետ: Քիչ առաջ ավարտվել է վերջինիս հանդիպումը ԱԺ ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցությունների ներկայացուցիչների հետ:  Henaran.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանն ասաց, որ Ջոն Պրեսկոտի կողմից բավականին բարձր գնահատականի արժանացավ բարեփոխումների այն գործընթացը, որը նախաձեռնել է իշխանությունը` նախագահ Սերժ Սարգսյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ