10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի շուրջ Ֆրանսիայում կոնսենսուս կա

Հայաստանում գտնվող ֆրանսիացի սենատորներն այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին, որ աջակցելու են Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման ուղղությամբ իրականացվող քայլերում:

“Մենք հետաքրքրությամբ տեղեկացանք, որ նոր նախագահ Ֆրանսուա Օլանդը ևս ցանկանկություն ունի  Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ նոր տեքստ առաջարկել Ֆրանսիայի խորհրդարանին այն ընդունելու առաջիկա նպատակով: Մենք պատրաստ ենք սատարել այդ նախաձեռնությանը”,- նշեց Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի “Միություն հանուն ժողովրդական շարժման” կուսակցության անդամ Բեռնար Ֆուրնիեն:

“Մենք Հայաստանի բարեկամներն ենք եւ շատ ուրախ կլինենք, որ կոնսենսուս ստեղծվի այս հարցում”,- շարունակեց նա:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի  նախագահական ընտրություններում Սոցիալիստական կուսակցության նախագահ Ֆրանսուա Օլանդը հաղթեց Նիկոլա Սարկոզիին:

Նշենք, որ այսօր Ֆրանսիացի խորհրդարանականները Ծիծեռնակաբերդում ծաղկեպսակ են դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:  “Մենք հարգեցինք  քսաներորդ դարի առաջին ցեղասպանության անհամար զոհերի հիշատակը, որը հանդիսանում է այդ դարի արհավիրքների սկիզբը:

“Այցելելով հուշահամալիր եւ սեփական աչքերով տեսնոլով բոլոր փաստաթղթերը, ծանոթանալով ցեղասպանության իրականացման մասին պատմող տեղեկություններին, մենք, իհարկե, հուզմունք ապրեցինք”,-նշեց մեկ այլ սենատոր  Ֆիլիպ Մարինին:


KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ