‘Արյան դեմ` թանաք, սրի դեմ` գրիչ, եւ դարանի դեմ` Մատենադարան’.ՀՀ նախագահի ողջույնի խոսքը
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն ապրիլի 22-ին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանին հարող հարթակում մասնակցել են Երեւանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու պաշտոնական արարողությանը, որն անցկացվել է Հայ գրատպության 500-ամյակի պետական հանձնաժողովի միջոցառումների ծրագրի շրջանակում: Միջոցառման ընթացքում Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիցիո Մակրին ‘Գրքի համաշխարհային մայրաքաղաք’ տիտղոսը փոխանցել է Երեւանի քաղաքապետ Տարոն […]





































