06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Տիգրան Սարգսյանը հանդիպել է NECO-ի նախագահի հետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ “Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայի” (NECO) նախագահ Նասեր Կազիմիի գլխավորած պատվիրակությանը: “Մեզ համար կարևոր են այն ուղղություննրը, որոնք դուք ներկայացնում եք ողջ աշխարհում: Մեր կառավարության կարևոր գերակայություններից է կրթական համակարգը և գիտեմ, որ այս ոլորտը նաև ձեր ուշադրության կենտրոնում է”,- ասել է վարչապետը:

Զրուցակիցներն անդրադարձել են մեր երկրի կրթական համակարգում իրականացվող բարեփոխումներին և ծրագրերին, NECO-ի և Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի միջև համագործակցությանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և այլ հարցերի: 
Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և Նասեր Կազիմիին մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ