03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացին սպառնացել է հրդեհել բնակարանը

ԱԻՆ “Արտակարգ ալիք” լրատվական կենտրոնի հաղորդմամբ  քիչ առաջ ահազանգ է ստացել, որ Երևանի 16-րդ թաղամասի թիվ Ն շենքի բնակարաններից մեկի բնակիչը գտնվում է հոգեկան անհավասարակշիռ վիճակում, սպառնում է հրդեհել բնակարանը:

Անհրաժեշտ է փրկարարական օգնություն տրամադրելու նպատակով դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և ՃԿԿ օպերատիվ խումբը՝ պարամեդիկներով: 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, հարազատները բացել են բնակարանի դուռը, իսկ 1985 թ. ծնված Ա. Խ-ն փախել է տնից: Դեպքի մասին տեղյակ են պահվել “1-02” և “1-03” ծառայությունների աշխատակիցները

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ