24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իրավապաշտպանները պնդում են 90 մարդու մահվան մասին Սիրիայում

Սիրիայի Հոմս քաղաքում կառավարական զորքերի անցկացրած գործողության արդյունքում ավելի քան 90 մարդ է զոհվել, որոնցից 25-ը երեխաներ են: Այս մասին հայտարարել է “Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնը”, որը տեղակայված է Լոնդոնում, տեղեկացնում է “РИА Новости”-ն:

Ավելի վաղ միջազգային ԶԼՄ-ները հաղորդել էին, որ գործողության արդյունքում 50 մարդ է զոհվել: Արեւմտյան ԶԼՄ-ները պարբերաբար հրապարակում են “Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնի” տվյալները, չնայած վերջերս ՌԴ-ի ԱԳ նախարարությունը հայտարարել էր, որ այդ կազմակերպության մակարդակը ստիպում է կասկածել նրանց տրամադրած ինֆորմացիայի հավաստիության վրա: Ռուսները պնդում են, որ այնտեղ ընդամենը 2 մարդ է աշխատում` ղեկավարը եւ քարտուղար-թարգմանիչը, իսկ նրանց ղեկավարը նույնիսկ միջնակարգ կրթություն չունի: ԶԼՄ-ներին տված հարցազրույցում կազմակերպության ղեկավար Ռամի Աբդուրահմանը հայտարարել էր, որ բնակվում է Լոնդոնում, որտեղ ճաշարան ունի:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ