26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“… Հիմա նրանք էլ դրանից են կայֆ ստանում”. մինչեւ ուր են գեյերի իրավունքները

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի համոզմամբ` նույնասեռականների շուրջ բարձրացված աղմուկը  միայն մեզ մոտ չէ, այլ` ամբողջ աշխարհում` Ռուսաստանում, Մերձբալթյան երկրներում, Թուրքիայում:

Մարդիկ, որոնք ունեն բնածին ոչ ավանդական սեռական կողմնորոշում, բնականաբար ուզում են լինել ազատ եւ պայքարում են իրենց իրավունքների համար, սակայն այդ  հարցը չպետք է բարձրացվի քաղաքական բեմահարթակ, նրանց միջեւ ամուսնությունը պետք է արգելվի, քանի որ ամուսնությունը  միայն տարբեր սեռերի միջեւ կարող է լինել:

‘’Իսկ ոչ ավանդական սեռական կողմորոշում ունեցող զույգերը  կարող են կոնտրակտ  ստեղծել, ընկերություն անել, առավելագույնը` քաղաքացիական ամուսնություն ունենալ, ու դա չպետք է դառնա ինչ-որ հատուկ խնդիր, այդ առումով կարող ենք հանդուժել նրանց հակմանը: Դե հիմա իրենք էլ դրանից են կայֆ ստանում’’,-Henaran.am-ին ասաց Ադիբեկյանը:

Բայց եթե հասարակությունը նրանց իրավունքներին շատ տեղ տա, կբարձրացնեն զոոֆիլների իրավունքների պաշտպանության հարցը` “մարդու ամուսնությունը այծի կամ կովի հետ պաշտոնագրեն, որովհետեւ կենդանիներն էլ այսօր անձնագրեր ունեն”: Սա, Ադիբեկյանի կարծիքով,  աբսուրդ է:

Նա ընդգծեց, որ սեռական հակման բավարարումը եւ ամուսնությունը, նույնասեռականների դեպքում,  պետք է իրարից բաժանել:

Ինչ վերաբերում է այս հարցի վերաբերյալ քաղաքական շրջանակների գնահատականին, Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ անգամ Օբաման էր իր ելույթներում նրանց իրավունքնեը պաշտպանում, քանի որ արեւմտյան հասարակության 25 տոկոսը աչ ավանդական սեռական կողմնորոշում ունի, եւ անհրաժեշտ էր գրավել նաեւ նրանց ձայները:

‘’Գիտեմ, որ Ֆրանսիան է կտրուկ արտահայտվում նրանց իրավունքների ընդլայնման դեմ, ինչպես նաեւ կաթոլիկ երկրները: Ինձ մոտ երկու տարի առաջ եկավ մի տղամարդ, ու պատմեց, որ ուզում է ստեղծել ասոցիացիա, որում կըդգրկվեն Կալիֆորնիայի եւ Հայաստանի հայ գեյերն ու լեսբիները, ու կշփվեն միմյանց հետ’’,- պատմեց Ադիբեկյանը:

Հասարակական կազմակերպություն ստեղծելու առաջին քայլը պետք է լիներ այն, որ գտնվեին Հայաստանում 15-20 ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներ, որոնք հասարակությանը համարձակորեն կասեին իրենց կողմնորոշման մասին, իսկ մնացածը` տեխնիկական հարցեր էին, որոնք հեշտությամբ կլուծվեն` խորհուրդ, գործադիր մարմին եւ այլն:

‘’Ես այդ տղամարդուն ասացի, որ վստահ եմ, որ դժվար է գտնել նման համարձակ նույնասեռականների, ինչին եղավ պատասխան. ‘’Ինչ եք ասում, մենք վերեւից ներքեւ ամենուր ենք, ուղղակի դուք դրա մասին չգիտեք’:

Անցավ մեկ ամիս, եկավ այդ մարդն ու ասաց.’’Դուք դժբախտաբար ճիշտ էիք, նրանք հրաժարվեցին ներկայանալ հասարակությանը այնպիսին, ինչպիսին կան’’,- պատմեց սոցիոլոգը` հավելելով.

’’Այնպես որ, ինչպես Ստալինն էր ասում`չկա մարդը, չկա պրոբլեմը: Կարծում եմ, որ նրանց իրավունքները պետք է հանդուժել այնքանով, որ չխախտվեն մեր ավանդական ընտանիքների իրավունքները’’:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ