Կուսակցությունում 3.5 հազար անդամ կա, ո՞վ է հետեւում` ով է, գալիս, ով չի գալիս. Ալիկ Արզումանյան
“Ազատ դեմոկրատներ” կուսակցությունում 3.5 հազար անդամ կա, ո՞վ է հետեւում` ով է, գալիս, ով չի գալիս : Ազատ մարդիկ ենք բոլորս”,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում ՀՀ նախկին արտգործնախարար, “Ազատ դեմոկրատներ” կուսակցության անդամ Ալիկ Արզումանյանն այսպես մեկնաբանեց մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե Արարատ Զուրաբյանը սառեցրել է հարաբերությունները կուսակցության հետ:
Ալիկ Արզումանյանի խոսքով, ոչ ինքը , ոչ էլ Արարատ Զուրաբյանն ընդգրկված չեն “Ազատ դեմոկրատներ”-ի ղեկավար մարիններում, որ կուսակցությունում լինելու անհրաժեշտություն առաջանա:
“Նա էլ է շարքային անդամ, ես էլ եմ շարքային անդամ, այնպես որ, ես որեւէ խնդիր չեմ տեսնում: Նա վերջերս քիչ է գալիս կուսակցություն, բայց իրեն հարցրեք ինչ-որ խնդիր կա՞, թե ոչ: Ցանկացած մարդ ինքն է որոշում իր անելիքներն ու գործողությունները: Ժամանակին նա իր ցանկությամբ չի ընդգրկվել ցուցակում եւ վերջ: Ուրիշ խնդիր չկա”,-ասաց Ալիկ Արզումանյանը:
Նա նշեց, որ այս հանգամանքը ընդամնեը ուռճացվում եւ շահարկվում է:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի` “Ժառանգության” հետ մեկ ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու “Ազատ դեմոկրատներ”-ի քայլ դժգոհություն է առաջացրել Արարատ Զուրաբյանի մոտ, ինչով պայմանավորված էլ, վերջինս հրաժարվել է ընդգրկվել համամասնական ցուցակում: