27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ֆրանսիացի սենատորները տպավորված են արցախցիներից

Հայաստանում գտվող ֆրանսիացի սենատորներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կիսվել են ԼՂՀ եւ Հայաստան կատարած իրենց այցելության տպավորություններով: Ֆրանսիացի հյուրերը տպավորված են Ղարաբաղի ժողովրդի հյուրասիրությունից եւ ժողովրդավարության արժեքների նկատմամբ հավատարմությունից, ինչպես նաեւ Արցախում պատրաստված կոնյակից:

Ֆրանսիայի Սենատի պատգամավոր Ֆիլիպ Մարինին ասաց, որ իրենք դրականորեն են արձագանքել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների բարեկամական և ոչ պաշտոնական հրավերին եւ սիրով ընդունել են այն:

“Հանդիպումներն Արցախում մեզ համար ակնհայտ դարձրին եւ վերահաստատեցին մեր այն մոտեցումը, որ մեր ժողովուրդներն իրարից հեռու չեն, կարելի է ասել մենք եղբայր  ազգեր ենք”,-շեշտեց Ֆիլիպ Մարինին:

Արցախում ֆրանսիացի սենատորները` Ֆիլիպ Մարինին, Սոֆի Ժուասենը եւ Բերնար Ֆուրնիեն հանդիպումներ են ունեցել ԼՂՀ իշխանությունների, Արցախի թեմի առաջնորդի հետ, եղել են Ստեփանակերտում, այցելել կրթամշակութային օջախներ եւ պատմամշակութային հուշարձաններ, ինչպես նաեւ Արցախի այլ բնակավայրեր: “Եթե մենք Արցախ էինք եկել Արցախի ժողովրդի նկատմամբ ունեցած դրական տրամադրություններով, այնտեղից մեկնում ենք տեղեկատվությամբ այդ երկրի մասին”,-նշեց Ֆիլիպ Մարինին ու ընդգծեց.”Այնտեղ մենք տեսանք մի երկիր` ամբողջությամբ ներդաշնակ, խաղաղությամբ պատված, մեզ զարմացրեց այն խիզախությունը, որ ունի այդ բարդ իրավիճակում ապրող ժողովուրդը”:

Անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների կոմից ”պերսոնա նոն գրադա” հայտարարվելու եւ  այսպես ասած “սեւ ցուցակի” մեջ ներառվելու փաստին, սենատոր Սոֆի Ժուասենը շեշտեց, որ Ֆրանսիան հանդիսանում է ՄԽ համանախագահող երկիր, եւ ֆրանսիացի սենատորների համար կարեւոր է տեղում տեսնել, թե ինչ է կատարվում: Սենատորն ընդգծեց, որ Ղարաբաղ այցելությունն արգելված չէ:

“Մենք ուրախ ենք, որ այդ երկրում գտանք մի ժողովրդի, որը ունի բացառիկ խիզախություն եւ հավատարիմ է է ժողովրդավարական արժեքներին` չնայած այն դժվարին իրավիճակին, որում գտնվում է”,-նշեց նա եւ հավելեց.”Ղարաբաղի բնակչությունն այդ տարածքում ապրում է  ավելի քան տասը դար եւ այդ երկրի բնակչությունը ամեն ինչ կանի, որպեսզի իր երկիրը խաղաղության մեջ մնա եւ լինի այնքան ներդաշնակ, որքան եղել է մինչեւ այսօր”:

Սոֆի Ժուասենը տեղեկացրեց նաեւ, որ ի նշան բարեկամության,  ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը եւ Ֆրանսիայի Էքս ան Պրովանս քաղաքը կդառնան քույր քաղաքներ:

Հիշեցնենք, որ Մայիսի 25-ին երկօրյա այցով Հայաստան  է  ժամանել Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանի վերին պալատի` Սենատի պատվիրակությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ