“Եվրատեսիլ-2012”-ում հաղթեց Շվեդիան/վիդեո/
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ավարտվեց “Եվրատեսիլ-2012” –ը:
Քվեարկությունից հետո պարզ դարձավ, որ այս տարվա հաղթողը Շվեդիայի ներկայացուցիչ, երգչուհի Լորինն է: Նա 28 տարեկան է, հավաքել է 362 միավոր:
Երկրորդ տեղը զբաղեցրեց Ռուսաստանը ներկայացնող “Բուրանովսկիե Բաբուշկի” խումբը, իսկ երրորդը Սերբայի ներկայացուցիչն էր: Հնգյակը եզրափակում են Ադրբեջանն ու Ալբանիան:
Սա թվով 57-րդ “Եվրատեսելն” էր եւ անցկացվեց Light your fire (Վառիր քո կրակը) կարգախոսով:
Նախնական հայտերով 42 երկիր էր հայտ ներկայացրել մասնակցելու մրցույթին: Կիսաեզրափակիչ անցան 20 երկիր: Հիշեցնենք, որ Հայաստանը հրաժարվել էր մասնակցել մրցույթին, սակայն Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը ուղիղ եթերում հեռարձակեց “Եվրատեսիլ-2012”-ի եզրափակիչ փուլը:
http://www.youtube.com/watch?=4nJcmLMb5to&feature=player_embedded