13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Ձնակույտի մեջ հայտնված հղի կնոջն օգնության հասած փրկարարները կպարգեւատրվեն

Այսօր Արագածոտնի մարզպետարանում տեղի կունենա մարտի 7-ին Արագածոտնի մարզում վատառողջ մարդուն օգնության հասած եւ նրան ձյան միջով շուրջ 4 կիլոմետր պատգարակով մինչեւ շտապօգնության մեքենա հասցրած հրշեջ-փրկարարների պարգեւատրման արարողությունը։ Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին, Արագածոտնի մարզի Ճարճակիս-Ալագյազ գյուղերի ճանապարհահատվածին ձնակույտի մեջ էր մնացել թրթուրավոր տրակտոր` երեք ուղեւորներով, որոնցից մեկը վատառողջ էր։ Կարճ ժամանակում փրկարարները հասել են Ալագյազ-Ճարճակիս գյուղերի խաչմերուկ. ճանապարհի անանցանելիության պատճառով մնացած […]

Օսկանյանը “Ազատ դեմոկրատների” համար ընդդիմություն է` ԲՀԿ-ից դուրս

Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, կառավարության նիստերի դահլիճում կայանալիք “Ազատ դեմոկրատներ” կուսակցության համագումարին ներկա են նաեւ խորհրդարանական ընդդիմության ՀՅԴ եւ “Ժառանգության” ներկայացուցիչները, մասնավորապես Արմեն Ռուստամյանը, “Ժառանգության” նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը: Henaran.am-ի  թղթակցին “Ազատ դեմոկրատներ”-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանն ասել է, որ իրենք հրավիրել են միայն ընդդիմության ներկայացուցիչներին, կոալիցիոն ուժերին չեն հրավիրել: “Այդ դեպքում ինչո՞ւ […]

Խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի ԱԳՆ-ների միջեւ

2012-ի մարտի 15-ին Երեւանում կայացան միջգերատեսչական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության ԱԳՆ-ների միջեւ: Խորհրդակցությունների ժամանակ հայկական կողմը ներկայացնում էին արտգործնախարարի խորհրդական, ԱՊՀ վարչության պետ Արմեն Գեւորգյանը, սահմանակից երկրների վարչության պետ Կարեն Միրզոյանը եւ արտգործնախարարի խորհրդական, մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը: Բելառուսական կողմը ներկայացնում էին Բելառուսի Արտաքին Գործերի Նախարարության ԱՊՀ […]

ԲՀԿ ցուցակում ընտրողը անակնկալներ կտեսնի

ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանի խոսքով, ԲՀԿ համամասնական ցուցակում ընտրողը կտեսնի  շատ ճանաչված, հարգված եւ սիրված մարդկանց, ովքեր գնում են” ֆունկցիոնալ գործառույթ իրականացնելու, ոչ թե իրավիճակ փոխելու”: Նա շրջանցեց այն հարցը թե լինելու են արդյոք գործարարներ ցուցակում: Ըստ Ուրիխանյանի, “համամասնական ընտրացուցակում չեն լինի մարդիկ, ովքեր օրենքով սահմանված կարգով իրավունք չունեն առաջադրվելու”: Լրագրողների հետ հանդիպմանը քաղխորհրդի անդամը […]

Ուկրաինան շոկի մեջ է. բռնաբարված աղջկան այրել են հայ երիտասարդը եւ նրա ընկերները /վիդեո/

Ուկրաինայի Նիկոլաեւա քաղաքի բնակիչները ցնցված են համաքաղաքացի 18-ամյա Օկսանա Մակարի հետ տեղի ունեցած ողբերգությունից: 3  երիտասարդներ բռնաբարել են աղջկան, ծաղրել, իսկ հետո` հետքերը կորցնելու նպատակով, խեղդել են նրան եւ կենդանի այրել, հաղորդում է Ռուսաստանի Առաջին ալիքը: Այն, որ աղջիկը ողջ է մնացել, բժիշկները պարզապես հրաշք են համարում: Հանցագործությունը շոկի մեջ է գցել ողջ Ուկրաինան: 3 […]

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բելգիայի Թագավորության վարչապետին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Էլիո դի Ռուպոյին` Շվեյցարիայի Սիեռ քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Հեռագրում, մասնավորապես, ասված է. “Խորապես ցավում եմ Շվեյցարիայի Սիեռ քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որին զոհ դարձան 28 բելգիացիներ: Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Բելգիայի բարեկամ ժողովրդին և […]

ԼՂՀ հարցում ստատուս-քվոն չի կարող տեւական լինել. ԳԴՀ արտաքին գործերի նախարար

Լեռնային Ղարաբաղի ստատուս-քվոն չի կարող տեւական լինել, եւ ԵԱՀԿ ՄԻնսկի Խմբի շրջանակներում պետք է փնտրվի խաղաղ փոխզիջման տարբերակ: Այդ մասին այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում ասաց  տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԳԴՀ արտաքին գործերի նախարար Գիդո Վեսթերվելլեն: ‘’ Այս ռեգիոնալ կոնֆլիկտի խաղաղ լուծումն այն է, ինչին մենք ձգտում ենք: ԼՂՀ-ի հարցում ԳԴՀ-ն […]

Հեռանկար Հայաստանի տնտեսության համար` մուտք դեպի ընդհանուր Եվրոպական շուկա

2012-ի մարտի 6-ին, Եվրախորհրդի նախագահ Խոսե Բարոզոն եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարեցին Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու անդամակցմանը /ԽՀԱԱԳ/ միտված բանակցությունների մեկնարկը: Երկար ժամանակ է, ինչ  Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ կազմակերպությունը խրախուսում է այս բանակցությունները եւ այժմ ողջունում է դրանց մեկնարկը: Այսօր մենք հրապարակում ենք մի հետազոտություն` “Ազատ առևտուր Եվրոպայի հետ. մրցակցություն եւ […]

Արմինկան` քաղաքականությունից եւ երջանկությունից

Henaran.am-ի  հարցին, թե  արդյոք  կցանկանա  մտել  քաղաքականություն՝   պատգամավոր դառնալ՝ ՛՛արվեստագետ  պատգամավոր՛՛, երգչուհի Արմինկան  պատասխանեց. ՛՛Ես  միշտ հեռու եմ  եղել  քաղաքականությունից  և հեռու  էլ  կմնամ՛՛: Իսկ քաղաքականությունից դուրս` կանանց  միամսյակին  Արմինկան բազմաթիվ  շնորհավորանքների հետ մեկտեղ   ստացել  է  ամենաթանկ  նվերը. ՛՛Ինձ  համար  ամենաթանկ  նվերը, ոչ միայն  արժեքի  առումով, ստացել եմ  շատ  սիրելի  Մարդուց …՛՛: Կնոջ  համար  […]

Աշոտ Մանուկյանն ու մյուսները` Դալլաքյանի դեմ. Վանաձորում թեժ է լինելու

Henaran.am-ի Լոռու մարզի աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ երրորդ քաղաք Վանաձորի կենտրոնն ընդգրկող թիվ 30 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրվող թեկնածուների խճանկարը  մոտավորապես հետեւյալն է: Ամենայն հավանականությամբ, այս ընտրատարածքում ՀՅԴ-ի թեկնածուն լինելու է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս, Լոռու նախկին փոխմարզպետ Զոհրապ Թորոսյանը: “Ժառանգությունը” Վանաձորում կառաջադրի  կուսակցության Վանաձորի ստորաբաժանման ղեկավար Գառնիկ Սահակյանին: Վերջինս “ՍԶՆԻ” ՍՊԸ-ի հիմնադիրն է, որն զբաղվում է դեղերի եւ սարքավորումների ներկրմամբ: Նրան է պատկանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված