8 տարի գերության մեջ անցկացրած աղջկան ազատ են արձակել /վիդեո/
19-ամյա գերմանուհին, որին 8 տարի շարունակ գերության մեջ է պահել մի ամուսնական զույգ Բոսնիայում, վերջապես ազատ է արձակվել: Զոհին կերկարել են խոզերի կերով եւ օգտագործել որպես ձի` կապելով սայլակին: Ոստիկանությանը դիմել է նրանց հարեւանը` պնդելով, որ աղջկան վերաբերվում են որպես կենդանու:
Մարինկովիչ ամուսինները ձերբակալվել են: Ոստիկանների հավաստմամբ` Կարլա անունով աղջկան պահել են փակի տակ` թույլ չտալով շփվել մարդկանց հետ, դպրոց գնալ, ինչպես նաեւ պարբերաբար ենթարկել են անմարդկային տանջանքների:
Ներկա պահին աղջիկը գտնվում է բռնության զոհերի համար նախատեսված ապաստարանում եւ բուժման կուրս է անցնում: Հարեւանի խոսքով` երեխային գյուղ է բերել նրա մայրը, ով այնտեղից հեռացել է իր 2 դուստրերի հետ` թողնելով 3-րդին ամուսինների մոտ: Նա հերքում է, որ իր աղջկան ենթարկել են բռնության եւ նվաստացրել են:
Հարեւանները պատմել են նաեւ, որ իրենք նախկինում էլ են ոստիկանություն դիմել, սակայն ոստիկանների այցերի ժամանակ ամուսինները թաքցրել են աղջկան: Նրանք չեն բացառում, որ Մարինկովիչները եւ նրանց ընտանիքի ընկերները կարող են նաեւ բռնաբարած լինել աղջկան, քանի որ այդ այցերի ժամանակ լսվել է` ինչպես է նա բարձր գոռում եւ լացում:
http://youtu.be/GsL0akE7JuI