15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պետական եւ մասնավոր սեկտորները համատեղ կվերանորոգեն Օձունի եկեղեցին

Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնումը կիրականացնի “ԼեւԳուգ” ՓԲԸ-ն: Մրցույթի հաղթողը պարտավորվում է ավարտել V-VII դարերի հայ ճարտարապետության մարգարիտի նորոգումն ու վերականգնումը երեք տարվա ընթացքում: Նախագծի արժեքը կազմում է 320 մլն դրամ:

Սույն թվականի մարտի 27-ին հայտարարված մրցույթին մասնակցեցին 8 հայկական շինարարական ընկերություններ: Մրցութային հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են Հայ Առաքելական եկեղեցու, ՀՀ մշակույթի նախարարության եւ  “Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի” բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները,  երեք փուլերի ընթացքում քննարկելով հայտերը, ընտրեց երկու հավակնորդի: “Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի” բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը լավագույնը համարեց  “ԼեւԳուգ” ՓԲԸ առաջարկությունը:

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնումը կսկսվի շինարարական աշխատանքների կատարման թույլատրություն ստանալուց հետո: Այդ ժամանակացույցի պահպանումը եւ աշխատանքի որակը վերահսկելու է համատեղ իրազեկ հանձնաժողովը, հեղինակային վերահսկողությունը դրված է նախագծի կազմողների վրա: Արդեն ստորագրված է պայմանագիր տեխնիկական վերահսկողությունն իրականացնող մասնագետների հետ:

Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցու վերականգնման ծրագրի իրականացումը կդառնա պետության եւ մասնավոր բիզնեսի համագործակցության անդրանիկ օրինակը: Վերանորոգողները պարտավորվում են վերականգնել իրենց հանձնարարված շինությունը` խստագույնս համաձայն գիտականորեն հիմնավորված նախագծի:

Henaran.am-ին հաղորդում են Օձուն հիմնադրամի մամլո գրասենյակից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ